Գևորգ Սաֆարյանը և Հայկ Կյուրեղյանը հացադուլ են հայտարարել
«Նոր Հայաստանից» Armtimes.com-ին հայտնում են, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են այլ խուց, նա հացադուլ է հայտարարել: Ըստ «Նոր Հայաստանի» տեղեկացման, դրանից հետո Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են այլ հացադուլավորների մոտ, որոնց շրջանում եղած քրեականները փորձել են բախում հրահրել Գևորգի հետ, ինչից հետո վերջինիս տեղափոխել են առանձին պատժախուց: Քաղաքացիական ակտիվիստ Հայկ Կյուրեղյանը, ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, նույնպես հացադուլ է հայտարարել: Զարուհի Փոստանջյանը քիչ հետո լինելու է Նուբարաշեն ՔԿՀ-ում, որտեղ տեսակցելու է Հայկին և Գևորգին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
