«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետագա պաշտոնավարումը հարցականի տակ է հայտնվել։ Վերջին շրջանում կառավարության կուլիսներում խոսում են Վերմիշյանից ազատվելու եւ արագ նրան փոխարինող գտնելու մասին։ Այս թեման թեժացել է հիմնականում Ավետիք Էլոյան-Սարհատ Պետրոսյան-Վահագն Վերմիշյան հակամարտությունից հետո։ Բանն այն է, որ Վերմիշյանից սկսել են դժգոհել պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները։
Պարզվում է, որ Վերմիշյանը ինքնուրույն է գործում, որոշում կայացնելիս հաշվի չի նստում իր գործընկերների հետ, իսկ որոշումներն էլ շատ դեպքերում հակասություններ ունեն։ Անգամ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ վերջին շրջանում բավականին լարվել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Վահագն Վերմիշյանի հարաբերությունները։ Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ։
Մեր հարցերին ի պատասխան՝ Վերմիշյանն արձագանքեց. «Ձեզ որտեղի՞ց այդ տեղեկությունները։ Իրականությանը չի համապատասխանում։ Ես նորմալ, աշխատանքային հարաբերություններ ունեմ իմ գործընկերների հետ։ Իսկ Սարհատ Պետրոսյան սուբյեկտի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը