Պուտինի աջակիցները կձերբակալվեն. El Mundo
Իսպանիայի ազգային դատական կոլեգիան օրդեր է տրամադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված մի քանի ռուս քաղաքացիների ձերբակալության համար։ Այդ մասին հայտնել է El Mundo պարբերականը: Նրանք մեղադրվում են մաֆիոզ սխեմաներ օգտագործելու համար։ Նրանց թվում կան ռուս գեներալ և նախկին փոխվարչապետ: Ինչպես ասվում է՝ ձերբակալվել է երկու հանցավոր խմբի առաջնորդ և ևս մոտ 20 մարդ։
