Վարչապետի թիմում գոնե այս պահին բացակայում է ինքնուրույն մտածելու ինստիտուտը. Վահե Հովհաննիսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հանդես եկավ ոչ հավաստի հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Չսեւեռվենք, ընդունենք ցանկացած մարդու սխալվելու իրավունքը, մանավանդ, որ այն ամենավտանգավորներից չէր։ Փոխարենը փորձենք հասկանալ մեզ մոտ «սխալի համակարգը» ընդհանրապես։

Կառավարության եւ ԱԺ մեծամասնության անդամներն արեցին իրենց քայլը՝ տարածելով հայտարարությունը եւ մեկ վայրկյան անգամ չկասկածելով իրենց ղեկավարի հայտարարության իսկությանը, իսկ ավելի ցածր ռանգի համակիրները, լրիվ Օրուելի 1984-ի մոտիվներով, շտապեցին «ընկալել», որ մենք արդեն հաղթել ենք Եվրազիային ու հիմա կռվում ենք ուրիշ հետ։

Առաջին հայացքից տրիվիալ պատմությունն իրականում խոսում է խորքային համակարգային պրոբլեմի մասին։ Մեկի սխալը բացահայտում է շատերի սխալը։

Չկար որեւէ անհրաժեշտություն, որը կստիպեր երկրի վարչապետին, առանց փաստերի, իմպուլսիվ հայտարարություն անել։ Հետեւաբար՝ տրամաբական է մտածել, որ կա նման աշխատանքային հակվածություն, եւ ցանկացած պահի այն կարող է այլ՝ անհամեմատ ավելի վտանգավոր թեմաների վերաբերել։ Եվ չկա զսպող համակարգը։

Վարչապետի թիմում գոնե այս պահին բացակայում է ինքնուրույն մտածելու ինստիտուտը։ ՆԱ ասաց, ուրեմն՝ ճիշտ է, ուրեմն՝ հաստատ ճիշտ է։ Սա երկրորդ վտանգն է, որը պետք է ընդունել որպես փաստ ու հետագայում՝ ավելի բարդ իրավիճակներում, ի նկատի ունենալ։

Պետական ինստիտուտները նախընտրում են անձնական մոտիվացիայով լռել, մնալ ստվերում. ԿԲ-ն լռեց, էկոնոմիկայի նախարարությունը լռեց։ Այնինչ՝ որպես պետական ինստիտուտներ պարտավոր էին տալ պարզաբանումներ։

Խորհրդարանական ընդդիմությունը բացակա էր։ Սա եւս տխուր փաստ է, խոսում է ոչ բավարար «մարզավիճակի» մասին։ Շեշտում եմ. սա ոչ թե անհատական ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է, այլ՝ ինստիտուցիոնալ։ Ցանկացած նորմալ երկրում խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգար հստակ դիրքորոշմամբ, անկախ՝ տոնական օրերի մթնոլորտից։

Ոչ խորհրդարանական քաղաքական համակարգը ցույց տվեց, որ այն, որպես համակարգ, շարունակում է մնալ կազմալուծված վիճակում։ Դարձյալ շեշտում եմ. խոսքն անձերի մասին չէ: Այս հարթությունում մենք ունենք բավարար թվով գրագետ ու փորձառու դեմքեր, այլ՝ քաղաքական համակարգի։ Նշած 5 կետերը ցույց են տալիս մեր պետական-քաղաքական համակարգի խորքային խնդիրները։ Նման պայմաններում ի՞նչ ենք ուզում հասարակ քաղաքացուց, ի՞նչ իմաստ ունի հետեւել սոցհարցումների արդյունքների տատանումներին, ի՞նչ ակնկալիք ունենք փաստից, թե այս կամ այն անհատի վարկանիշն ինչքան ընկավ կամ շտկվեց։ Հասարակ քաղաքացու եւ հասարակության համար դա չնչին նշանակություն ունի, որովհետեւ մի շրջանակի վարկանիշի կորուստը ամենեւին չի ենթադրում մեկ այլ շրջանակի վարկանիշի ձեւավորում։ Մի շրջանակի ոչ պրոֆեսիոնալիզմը, նույնիսկ իր ողջ վտանգավորության գիտակցմամբ, հանրային գիտակցության մեջ մեխանիկորեն չի ենթադրում այլընտրանքի գոյացում։

5 կետով բնութագրված իրականությունն ավելի լուրջ թեմաների դեպքում կարող է առաջացնել խնդիրներ՝ ընդհուպ մինչեւ անվտանգություն եւ պետական կենսագործունեություն։ Իսկ մենք չունենք որեւէ երաշխիք, որ հենց վաղը նույնը չի կրկնվի։ Հայաստանը պետք է հանել այսօրվա՝ մեկ հոգու աշխատանքի տիրույթից. մեզ պետք են առողջ ինստիտուտներ՝ պետական, քաղաքական, հանրային եւ այլն, որոնք կհակակշռեն, կզսպեն, կկանխարգելեն։ Եթե մենք ուզում ենք այս տարածաշրջանում կենսունակ պետություն ունենալ, ապա պետք է անենք դա։ Իշխանության մեջ եւ իշխանությունից դուրս լավ անհատներ ունենալը քիչ է. աշխատող առողջ ինստիտուտներ են պետք։ Անհատների վրա ամուր պետական հիմքեր կառուցելը անհնար է, հատկապես՝ այսօր, հատկապես՝ այս տարածաշրջանում։

Մյուս տարբերակը

Եթե մենք արագ չգնացինք նշված տարբերակով, ապա մի օր Հայաստանի դուռը ծեծելու են ու հարցնեն՝ մեծերից ո՞վ կա տանը, կանչեք, խոսելու բան կա։ Այսօրվա մեր «մանկապարտեզը»՝ կադրային եւ մտածողության, համարժեք չէ ո՛չ միայն Հայաստանի առջեւ կանգնող սուր մարտահրավերներին, այլեւ՝ խոշոր խաղացողների հետ երկխոսության անհրաժեշտ մակարդակին։ Միշտ չէ, որ դուռը ծեծողները լինում են բարեկամ ու բարյացակամ։ Շատ հաճախ նրանք գալիս են տհաճ եւ հրատապ լուծում պահանջող հարցերով, որոնց համար տանը միշտ պիտի սթափ ու իրազեկ մեծեր լինեն։

դիտվել է 965 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Հաջիևի «կրակոցն» ու Նիկոլի «խալաթը»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ էր խոսում Նարեկ Կարապետյանը Սասուն Միքայելյանի հետ․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ Трамп. Россия и Украина договорились не бить по энергетике друг друга Польша и Россия обменялись заявлениями о том, кто победил бы в случае их войны. Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video) Էս հարթակից «տափակ» արտահայտությունն եք ձեզ թույլ տալիս․ Տիգրան Աբրահամյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Տիկին Բաղդասարյան, միշտ չէ, բայց էս մասը ճիշտ եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Աբրահամյանը ասել է՝ «շաքարավազի գործը Ալեքսանյանի բիզնեսն է» «Էդգար Ղազարյանը Սահմանադրությունը ձեռքին դաս է տալիս ՔՊ-ականներին ու Սրբուհի Գալյանին» (video) Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է Էսքան հակահայ ո՞նց կարելի է լինել. ընդդիմադիրը ցույց տվեց Եղոյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան (video) Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO «Hyundai»-ն «Փեթակ»-ի մոտ վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածը հատող հետիոտնի ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ես Արման Եղոյանի կողմից ֆիզիկական սպառնալիք տեսա․․․ ո՞վ է ուղիղ հրահանգ տվել․ Լիլիթ Գալստյան (video) Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am