Մարդիկ տարայում ծովատառեխի պես փաթեթավորված պահվում են անմարդկային պայմաններում. AI
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ հարյուրավոր մարդիկ առանց մեղադրանքի առաջադրման և անմարդկային և ստորացուցիչ պայմաններում են պահվում Իրաքի արևմտյան Անբար նահանգում իմպրովիզացված բանտերում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Իրավապաշտպանների ապացույցների համաձայն՝ 683 տղամարդ պահվում են լքված պահեստներում: «Կալանավորները սեղմված են մի տարածքում, որտեղ յուրաքանչյուրին բաժին է ընկնում մեկ քառակուսի մետրից պակաս, նրանք կծկված նստած են՝ գիշեր-ցերեկ առանց ամբողջ հասակով ձգվելու կամ քնելու, պառկելու հնարավորության, նրանց հազվադեպ են թույլ տալիս դուրս գալ մաքուր օդի: Դա ցնցող տեսարան էր. հարյուրավոր մարդիկ ամիսներ շարունակ տարայում ծովատառեխի պես փաթեթավորված՝ պահվում են անմարդկային և ստորացուցիչ պայմաններում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շետտին:
