Լավրովը Հալեպում հրադադարի ռեժիմի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ Սիրիական Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմ կարող է մտցվել մոտական ժամանակներս: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Երկու երկրի զինվորականների ջանքերի շնորհիվ այս օրերին մի քանի օրով հրադադար է մտցվել Լաթաքիայում եւ Արեւելյան Գութում, մեր ընդհանուր նպատակն է, որ այս ռեժիմը շարունակվի եւ անժամկետ դառնա», - ընդգծել է նախարարը:
