Ինչի՞ համար էիր ուզում աղջիկ ծնվի՝ երիտասարդ. Ինչ էր գրել 16-ամյա աղջկան խեղդած Ռաֆայել Սուքիասյանը

 

16- ամյա աղջկան խեղդելու մասին ինքնախոստովանական ցուցմունք տված Ռաֆայել Սուքիասյանի ֆեյսբուքյան էջում եմ։ Մոտ երկու ժամ է՝ ուսումնասիրում եմ։ Լավ, ինչպիսի՞ մարդ է նա, որ դիմել է այդ քայլին։

Երիտասարդի շփման լծակները բավականին լայն են։ Գրում է, որ աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում որպես տեղեկատվության անվտանգության փորձագետ, բայց ամեն ասպարեզում կա։ Մեկ ակումբներում պարուհի է պահանջում, մեկ ազատ աշխատատեղերի համար աշխատողներ է հրավիրում, առք ու վաճառքի գործերով է զբաղվում, մեկ Երևանում վարձով տրվող բնակարան է փնտրում, մեկ խմբեր է վաճառում, մեկ համակարգչային ծառայություններ է մատուցում․․․ Մի տեղ էլ հանդիպում եմ իր հրապարակած փաստաթուղթը, որ 2018 թ․ դեկտեմբերի 9-ին ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տեղական դիտորդ է՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» կազմակերպության կողմից։ Տեղադրել եմ սլայդում։ Մի խոսքով ակտիվ կյանքով է զբաղվում։ Հենց էջում էլ հայտնում է, որ զբաղվում է PR-ով, «TIRA PR» գործակալության գլխավոր տնօրենն է, Apricot Production-ի ու Apricot․news –ի տնօրենն է։

Ինչևէ, էջում մի մի հետաքրքիր գրառման հանդիպեցի․

Ռաֆայել Սուքիասյան — with Մարիամ Եգանյան.
October 13, 2019 ·

Չգիտեմ ով ոնց, բայց երբ ժամանակը գա, ամուսնանամ, իմ առաջնեկն հաստատ աղջիկ է լինելու։

Ո՞վ է Մարիամ Եգանյանը, հենց Ռաֆայելն իր գրառմամբ պատասխանում է․

Մարիամ Եգանյան սիրում եմ քեզ շատ։ Այնքան, որ անգամ ծաղիկը այդքան չի սիրում արևը, սիրում եմ քեզ խենթի պես, սիրում եմ քեզ հետ ժպտալ, շնչել, ապրել։

Դու ես իմ օդն ու ջուրը։ Դու ես իմ ոգեշնչողը, իմ հրեշտակը։ Դու իմ ԿՅԱՆՔՆ ես։ Այն էակն ես, ում ամեն անգամ տեսնելիս նորից ու նորից եմ սիրահարվում։

Սիրում եմ քեզ իմ ՀՐԵՇՏԱԿ…

Չգիտեմ ով ոնց, բայց երբ ժամանակը գա, ամուսնանամ, իմ առաջնեկն հաստատ աղջիկ է լինելու։ Սա տեղադրել էր օգտատերերից մեկի գրառմանն ի պատասխան, ով գրել էր․ «Սա տեղադրում եմ այն ամուսինների ու ընտանիքի անդամների համար, որոնք երբևէ ստիպել/ստիպում են կնոջը/քրոջը/աղջկան, որ հղիության արհեստական ընդհատում անի, առանց վերջինիս ցանկությունը հաշվի առնելու»։

երեխան_երեխա_է
թող_աղջիկը_ծնվի

Ինչի՞ համար էիր ուզում աղջիկ ծնվի՝ երիտասարդ։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել էին 16-ամյա Ս. Կ-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

hraparak.am

դիտվել է 6254 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am