Բացահայտվել է վիճաբանություն-դանակահարությունը. կան վիրավորներ

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ թաղամասի բնակիչներ՝ 26-ամյա Վարդան Մխիթարյանը և 17-ամյա Արթուր Մ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Կումայրիի ոստիկանություն են բերման ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Արտյոմ Թութունջյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանել է, որ հունվարի 4-ին, ժամը 22։00-ի սահմաններում իր տնակի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Մխիթարյանը դանակով հարվածել է իր որդու՝ 17-ամյա Կորյուն Թ-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Վ. Մխիթարյանը դանակով հարվածել է իր եղբոր որդու՝ Գյումրիի բնակիչ, 24-ամյա Արշալույս Թութունջյանին։ Ինքը, այդ ամենը տեսնելով, վերցրել է խոհանոցային դանակը և հարվածել Վ. Մխիթարյանին, ով կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, իսկ նույն դանակով հարվածել է Ա. Մխիթարյանին, վերջինս էլ շրջանում ստացած վնասծքներով տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց։

Ա. Թութունջյանը հայտնել է, որ ինքը վիճաբանության ժամանակ գլխի շրջանում ստացել է վնասվածք։ Ա. Թութունջյանը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը, որից հետո նրան տեղափոխել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am