Ականապատ ավտոմեքենա է պայթել. կան զոհեր և վիրավորներ
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Հալեպի Ջամաիյաթ ազ-Զահրա թաղամասում ահաբեկիչները պայթեցրել են ականապատ ավտոմեքենա: Ինչպես նշվում է՝ կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է Հալեպի աշխարհազորայինների աղբյուրը: «Ահաբեկիչների կողմից ականապատ ավտոմեքենայի պայթեցման հետևանքով Ջամաիյաթ ազ-Զահրայում բնակիչների շրջանում կան զոհեր և շատ վիրավորներ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ նրանց հստակ թիվը դեռ չեն կարող ասել:
