Առաջարկ՝ ստեղծել միասնական եվրոպական բանակ
Գերմանիան կոչ է անում Եվրամիությանն աշխատանք սկսել միասնական եվրոպական բանակի ստեղծման ուղղությամբ: Financial Times-ի հաղորդմամբ՝ այդ հարցով պաշտոնական առաջարկություն Գերմանիայի կառավարությունը կանի արդեն հուլիսին: Բեռլինը նաև կառաջարկի ամրապնդել համագործակցությունը կիբերանվտանգության ոլորտում: Սակայն Եվրոպական բազմաթիվ երկրներ միասնական բանակ ստեղծելու առաջարկը համարում են հակասող ՆԱՏՕ-ի շահերին:
