Երկրորդ նախագահի գրասենյակը որեւէ առնչություն չունի այդ կեղծ էջի կամ այն վարողի հետ. Վ. Սողոմոնյան

Երեկ ԱԱԾ-ն տեսանյութ տարածեց` պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը եւ վերջինս ձերբակալվել է։ Հունվարի 3-ին, հիշեցնենք, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։

Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ «Դիանա Հարությունյանը» բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Կարդացեք նաև Կողմ եւ դեմ կարծիքներ «Դիանա Հարությունյան» օգտատիրոջ վերաբերյալ ԱԱԾ տեսանյութի առնչությամբ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է. ԱԱԾ Էդուարդ Շարմազանով. «Նոր «բարձունքներ» նվաճելու փոխարեն՝ զբաղվեք պետական անվտանգության ամրապնդմամբ» ԱԱԾ տարածած տեսանյութում «Դիանա Հարությունյան» էջը վարող տղամարդը, որի ձայնն ակնհայտորեն փոխված է, ասում է. «Նշածը կատարել եմ ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ եւ անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»:

Այս ինքնախոստովանությունից հետո, սոցիալական ցանցերում տարբեր մեկնաբանություններ եղան: Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` տեղյակ եղե՞լ են այդ էջի եւ էջը վարող օգտատիրոջ մասին, նրա գործողությունները համակարգել-ուղղորդե՞լ են ինչ-որ կերպ:

Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահի գրասենյակը որեւէ առնչություն չունի այդ կեղծ էջի կամ այն վարողի հետ: Ավելին, մեր զրուցակիցն ասաց`կարելի է ամաչել, որ նման «բեմադրություններ» են նախաձեռնվում. «Պետք է նաեւ խորը ափսոսանք հայտնեմ, որ պետական կարեւորագույն հաստատություններից մեկը`ԱԱԾ-ն, ստիպված է նման բեմադրություններ կազմակերպել եւ կատարել գործադիր մարմնի ղեկավարի քմահաճույքները, այն էլ Սուրբ ծննդյան նախօրեին: Շատ ցավում եմ եւ ափսոսում»: Մեր զրուցակիցը վստահ է, որ իշխանությունը պարզապես պատեհ առիթն օգտագործեց`Ռոբերտ Քոչարյանի անունը հերթական անգամ շահարկելու համար եւ հիշեցրեց, որ նման մի նախադեպ արդեն ունեցել ենք, երբ կալանավորվեց TV 5-ի սեփականատեր Արմեն Թավադյանը: Այդ գործը, հիշեցնենք, առնչվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Մարտի 1-ի գործով տուժող անձի միջեւ տեղի ունեցած զրույցին, որտեղ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը տուժողին առաջարկում է հրաժարվել ցուցմունքից: «Այս ֆեյք գործելաոճը` 37 թվականի ոճի հերթական դրսեւորումն է»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: Հարցին`կարծում եք ազգային անվտանգության, տարածաշրջանային լարվածության աճի կարեւորագույն այս խնդիրների ֆոնին ՀՀ իշխանությունները նման բաներով կզբաղվեի՞ն, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Բայց եթե այդ ֆոնի վրա կարող են բլինչիկների մասին ստատուսներ դնել, գնալ շրջագայությունների`ինչ-որ սարերով, ինչի դա՞ չեն կարող անել: Ի՞նչ տարբերություն: Էժանագին բեմադրություն, էժանագին PR` այս իրավիճակում… կարծում եմ, հասարակության գոնե լուրջ հատվածը այս իրականության հետ արդեն հաշտվել է»:

դիտվել է 480 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am