Իսպանիայի թագավորը ցրել է խորհրդարանը
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է ,որ Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը խորհրդարանը ցրելու և հունիսի 26-ին նոր ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել, քանի որ դեկտեմբերին ընտրված պատգամավորները չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածության հարցում: Ըստ Սահմանադրության թագավորը ձևական պարտականություն ունի՝ վարչապետի թեկնածություն առաջարկել, ինչպես նաև հրավիրել և ցրել խորհրդարանը, ստորագրել է համապատասխան փաստաթուղթը խորհրդարանի խոսնակ Պաչի Լոպեսի ներկայությամբ։ Նշենք, որ նոր կառավարության նշանակման ժամկետը լրացել է մայիսի 2-ի կեսգիշերին։ «Եկեք հույս ունենանք, որ սա դաս եղավ մեզ և որ հաջորդ խորհրդարանը համաձայնության կհասնի (կառավարության հարցի շուրջ) հնարավորինս շուտ»,- հայտարարել է Լոպեսը մամուլի ասուլիսի ժամանակ:
