Հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Վաղաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանին և նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիգվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Քոչարյանի գլխավորությամբ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մարտունու ոստիկաններն ու քննիչները՝ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով պարզել են վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: Մարտունու ոստիկանները մեկնելով կասկածյալի հնարավոր գտնվելու վայր, բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են վարորդին հայտնաբերել. նա 45-ամյա Հայկ Դավթյանն է, ով եղել է Nissan Tiida մակնիշի 36 СМ 537 համարանիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած):
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը