Իրանի հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել երկրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմաննիի սպանությունը հաստատել են նաև Իրանում, երկրի Հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել երկրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխեն Դավթյան-Գևորգյանը: «Ղասեմ Սոլեյմանին ոչ միայն Իրանի անվտանգության տեսակետից ամենակարևոր ստորաբաժանման ղեկավարն էր, բոլոր առանցքային ռազմական գործողությունների ղեկավարը Սիրիայում, Իրաքում ու բոլոր այն վայրերում, որտեղ Իրանը բացահայտ կամ գաղտնի ներգրավված էր որպես Իրանի աջակից պետությունների ու ուժերի պաշտպան։ Միաժամանակ, որպես Ղոդսի ստորաբաժանամն ղեկավար Սոլեյմանին ընդգրկված էր ԱՄՆ֊ի կողմից ահաբեկչական համարվող ցուցակում, նրա նկատմամբ պատժամիջոցները ներառում էին ֆինանսական սահմանափակումներից մինչև տեղաշարժի սահմանափակում ու սպանության նպատակադրում: ԱՄՆ֊ի կողմից ցմահ որակված այդ պատժամիջոցները Պենտագոնը բացատրում էր նրա «հեղափոխությունն արտահանելուն» միտված գործողություններով, Սաուդյան Արաբիայի՝ ԱՄՆ֊ում դեսպան Աբդել ալ֊Ջուբեյրի նկատմամբ իրականացված մահափորձը ղեկավարելով, Մերձավոր Արևելքի քարտեզի վերաձևմման ուղղված հետևողական քայլերով։ Այս ամենով պայմանավորված Սոլեյմանիի սպանությունը վաղուց ԱՄՆ֊ի թիրախում է ու նախկինում մի քանի անգամ նույնիսկ հայտարարվել է Սոլեյմաննի սպանության մասին, որ հետագայում բացահայտվել է որպես կեղծիք։ Սոլեյմանիի դերակատարությունը Իրանի անվտանգության տեսանկյունից ոչ միայն նրա հարուստ փորձառությունը, հմտությունն ու վարպետությունն է ռազմական գործում, այլ նաև վաղուց խորհրդանշական դարձած խարիզմատիկ կերպարն ու միֆական հզորությունն էր։ Սոլեյմանիի անվան շուրջ հյուսվող պատումները վաղուց դուրս էին եկել աշխարհիկ մարդու մասին պատումների տիրույթից ու նրան գերբնական, շիայական մարտիրոսված իմամներին բնորոշ վերերկրային հատկանիշներ էին վերագրում։ Օրվա ընթացքում Իրանում Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ կգումարվի՝ որոշելու Սոլեյմանիի սպանության պատասխանի ձևը, բնույթն ու ժամկետները, մինչ այդ արդեն և՛ Ալի Խամենեին, և բարձրաստիճան այլ գործիչներ ԱՄՆ֊ին խոստացել են հուժկու պատասխան»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ձեռնարկած հրթիռային հարվածի արդյունքում Բաղդադի օդանավակայանի շրջանում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»: 

դիտվել է 288 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am