Ղարաբաղյան բանակցություններում որևէ տեղաշարժ չի եղել. առանց ԵԱՀԿ-ի Փաշինյանի հանդիպումներն Ալիևի հետ կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ. Նորատ Տեր-Գրիգորյանց

Ղարաբաղյան բանակցություններում 2019 թ-ին դրական ոչ մի տեղաշարժ չի եղել, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը և բոլոր նրանք, ովքեր բանակցություններ են վարում, չգիտեն իրական պատաճառները, թե ինչից է առաջացել հիմնախնդիրը և ինչ ճանապարահով պետք է առաջ շարժվել, ինչ լուծումների հանգել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: «Պարզապես բանակցություններ վարել բանակցելու համար` դա հիմարություն է, անպտուղ բան, այդպես կարող է շարունակվել 100-150 տարի, մինչև մենք բոլորս մահանանք: Պետք է հարցը դնել այնպես, ինչպես եղել է` ինչո՞ւ է այս ամենը տեղի ունեցել: Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները վատ չեն, բայց մենք մանուկ չենք, հասկանում ենք, որ երբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպում են և ԵԱՀԿ-ից ոչ ոք դրան չի մասնակցում, դա բանակցություն չէ, ես չեմ վստահում այդպիսի բանակցություններին»,- նշեց գեներալը: Ըստ նրա՝ այդպիսի ձևաչափով հանդիպումների պատճառով Հայաստանում կարող են ասել, որ Փաշինյանը հող է պատրաստվում հանձնել, իսկ Ադրբեջանում էլ Ալևին մեղադրել զիջումների գնալու համար:

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ Ադրբեջանի նման ագրեսորի հետ բանակցություններ վարել պետք չէ: «Ոչ ոք չգիտի` ինչ են խոսում, ենթադրենք, ես վստահում եմ վարչապետին, բայց Ադրբեջանում էլ Ալևին են վստահում: Ինչի՞ մասին են խոսում, ի՞նչ են խոսում, ոչ ոք չգիտի: Ի՞նչ կոմպրոմիսի մասին է խոսքը, ի՞նչ ուղղությամբ ենք գնալու, կամ ո՞ր մեխանիզմի շնորհիվ կգտնվի այն լուծումը, որը երեք կողմերի ժողովուրդների համար ընդունելի կլինի: Առանց ԵԱՀԿ-ի Փաշինյանի հանդիպումներն Ալիևի հետ կարող են ունենալ վտանգավոր հետևանքներ»,- ընդգծեց նա: Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ հատկապես ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակոցները, սադրանքները շարունակվում են 90-ականներին սխալ ստորգրված փաստաթղթի պատճառով: «Ցավոք, փաստաթղթի ստորագրման գործընթացին նախագահն ինձ չներգրավեց, ես մնացի հրամանատարական կետում: Գրեցին համաձայնագիր կրակի դադարեցման մասին, ի՞նչ է նշանակում՝ «կրակի դադարեցում»:

Մենք պատերազմող երկրներ ենք, մեր կողմը հաղթել է, և հանկարծ ասում են` եկեք դադարեցնենք կրակը: Պիտի բոլորովին այլ փաստաթուղթ ստորագրվեր, պիտի ասեին՝ կապիտուլյացիա և Լեռնային Ղարաբաղի անկախություն, քանի որ Ադրբեջանն էր հարձակվել Ղարաբաղի վրա, ցանականում էր գրավել Ղարաբաղը, այնուհետև Զանգեզուրը, ապա Նախիջևանից հարձակվել Երևանի վրա»,- նկատեց գեներալը: 

դիտվել է 543 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am