Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում պարգևատրումները կազմել են ավելի քան 237 մլն դրամ

Մենք շարունակում ենք ներկայացնել նախարարությունների կողմից մեզ տրամադրված պարգևավճարները։

Կառավարության անդամներից մեզ ուղարկված ամենամանրամասն պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է։

Պատասխանից պարզ է դառնում, որ նախարարության հայեցողական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները 2019 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին ստացել են ընդհանուր առմամբ 7,981,923 դրամ: Նույն ժամանակահատվածում նախարարության քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին հատկացված պարգևավճարների չափը կազմում է 16,070,069 դրամ: Ընդ որում՝ եթե համեմատենք պաշտոնյաների աշխատավարձի և պարգևատրման չափերը, ապա պարզ կլինի, որ պարգևավճարները տրվել են տվյալ պաշտոնյայի աշխատավարձի մեկ ամսվա դրույքաչափի 80-100%-ի չափով: Քաղաքացիական ծառայության ղեկավար և մասնագիտական պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ժամանակավոր թափուր պաշտոնները պայմանագրային հիմունքներով զբաղեցնող, ժամկետային աշխատանքային պայմանագրով, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին 2019 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին տրված պարգևավճարների չափը կազմում է 173,016,264 դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց 2019 թվականի մայիսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում տրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմում է 40,079,983 դրամ: Այդ պաշտոններն են` նախարարը, նախարարի առաջին տեղակալը և երկու տեղակալները. Զարուհի Բաթոյան, Գեմաֆին Գասպարյան, Արման Ուդումյան, Ժաննա Անդրեասյան, Սմբատ Սաիյան: Հարկ է նշել, որ ի տարբերություն նախարարության ավելի ստորին օղակներին տրվող պարգևավճարների չափի՝ նախարարության քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց տրված պարգևավճարը գերազանցում է վերջիններիս աշխատավարձի չափը:

Օրինակ, նախարար Զարուհի Բաթոյանի համար որպես աշխատավարձի, արձակուրդայինի և արձակուրդային լրացուցիչ վճարների չափ նշված է 793,680 դրամ: Տիկին Բաթոյանը, սակայն, սկսած մայիս ամսից՝ ամեն ամիս որպես պարգևատրում ստացել է 1,342,827/8 դրամ: Զարուհի Բաթոյանի հետ միասին ավելի քան 1 միլիոն դրամ ստացել է նաև նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: Գասպարյանի ստացած պարգևավճարի չափը տատանվում է ամսական 987,277 - 1,744,443 դրամի սահմաններում: Նախարարի տեղակալի ստացած պարգևավճարի չափը երբեմն նույնիսկ գերազանցել է Զարուհի Բաթոյանի ստացած պարգևավճարի չափին: Նախարարի մյուս երկու տեղակալների ստացած պարգևավճարների չափը տատանվել է 942,736 – 1.504.926 դրամի սահմաններում:

Նախարարությունում ընդհանուր առմամբ տրամադրվել է 237,148,239 դրամ պարգևավճար։

 

antifake.am

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am