Մի քանի ճղճիմ և չկայացած արարածներ, մեր տարիների ձեռք բերած անունը օգտագործելով փորձում են ինքնահաստատվել

Մոտենում է Ամանորը և որպես տարվա ամփոփում՝ կցանկանայի ասել իմ խոսքը։ Որպես նախաբան՝ ասեմ, որ շնորհակալ եմ բոլոր այն մարդկաց, ովքեր կարողանում են տարբերել չարն ու բարին, կեղծն ու շիտակը, մի խոսքով՝ բանականությունը չկորցրած մարդկանց, ովքեր իմ կողքին են։ Տարիներ շարունակ Ձեր մեծ սիրո ու նվիրվածության շնորհիվ ես էլ իմ կողմից Ձեզ երախտապարտ լինելով, բարձր ենք պահել Նունե Եսայան անունը։ Հիմա մի քանի ճղճիմ և չկայացած արարածներ, մեր տարիների ձեռք բերած անունը օգտագործելով փորձում են ինքնահաստատվել։ Ինձ դավաճան դարձնելով դուք հերոս չեք դառնա, ինձ անբարոյական դարձնելով դուք սուրբ չեք դառնա։ Այս ամենը սկսվեց դեռ մարտի 1 -ից։ Ես ներողություն եմ խնդրում մարտի 1-ի զոհերի ծնողներին և հարազատներին այն ստոր լագրողի անունից, ով կարողացավ իմ ամունը օգտագործելով այդքան ցավ պատճառել Ձեզ, այն մարդկային արժանիքներից զուրկ խմբագրի անունից ով առանց նյութի հավաստիությունը ստուգելու հրապարակեց նյութը և այդքան ցավ պատճառեց և՛ Ձեզ, և՛ ինձ։ Միայն սրբապիղծ արարածը կարող էր էդպես վարվել ։

Չեմ կարծում, որ ինձ համարեք այդպիսին։ Հարենիքին ու հայրենասիրությանը անդրադարձողներին ուզում եմ հարց տալ՝ գոնե մեկ անգամ եղել եք սահմանին կամ սահմանը պահող զինվորի կողքին։ Ես եղել եմ շաաաաատ անգամներ և՛ ֆիզիկապես և՛ իմ երգով, և՛ խաղաղ և՛ վտանգի պահին։ Հայրենիքը չեն սիրում խոսքով՝ սիրում են գործով, Հայրենիքը չեն սիրում փնովելով, սիրում են մեծարելով։ Փորձում եք կասկածի տակ դնել իմ հայրենասիրությունը՝ չի ստացվի։ Ես ապրում ու արարում եմ իմ ՛Հայրենիքում։ Թշնամի՞ եք փնտրում յուրայինների մեջ: Դավաճան եք անվանում մի մարդու, ով Ստամբուլում երգում է Մուշ, Սասուն, Արարատ և մեր հողերը՝ մերը՛ լինելու մասին՞,ով ցեղասպամության 100 -րդ տարելիցի առիթով
սփյուռքի բազմահազարանոց հանդիսատեսի համար 20 երկրում անվճար համրգներ է ունենում՞,ում բարեգործական գործունեությունը հաշիվ չունի՞:Հիշեք՝ձեր չարությամբ ակամա անում եք թշնամու գործը։Սթափվեք՛։Որոշել եք բոյկոտել իմ համերգները՞։Փորձեք:Մի քանի հարյուր հոգի հազարավորների դեմ՞:Պարտությունը ակնհայտ է։Նկատեցի մի գրառում որտեղ ոմն x դրդում է բոյկոտել Փարիզում մոտակայում կայանալիք համերգը։Համերգ ,որը նվիրված է Աստղիկ պարախմբի 15-րդ ամյակին ,պարախումբ որ տարիներ շարունակ օտար երկրում համառորեն պահում է հայ արվեստը այդքան հայրենասեր և նվիրյալ մարդկանց շնորհիվ ,որտեղ իմ մասնակցությունը լինելու է մի քանի երգով ։ Նույնիսկ եթե ներկա չլինեմ ,նրանք կպարեն իմ երգի ուղեկցությամբ։Արթնացե՛ք ։Վատ երազ է ։Կանցնի։Հայրենակիցներ ,Ձեզ նույնպես խնդրում եմ ,մի՛ հավատացեք այն ստոր հերյուրանքներ տարածող սակավաթիվ մարդուկներին ,որոնք սեփականաշնորհելով ազգին խոսում են ազգի անունից։

Հավատացեք Ձեր խղճին և բանականությանը։Ես էդպես եմ ապրում։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել։Վստա՛հ եղեք ,որ Ձեր ստեղծած ու սիրելի երգչուհուն ոչ ոք չի կարող նեղացնել։Խոստանու՛մ եմ ։Մենք դեռ շատ անելիք ունենք միասին։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ։Աստված պահապան Մեր ազգին ,Մեր երկրին ,Մեր ժողովրդին

Իր ֆեյսբուքյան էջում գրել է վաստակաշատ երգչուհի Նունե Եսայանը:

դիտվել է 582 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am