Հնարավոր է՝ պարոն Բագրատյանը պահած բաներ ունի, հարցրեք իրենից.Արտակ Դավթյան
ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն ու ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն անդրադարձան նաեւ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե մենք ատոմային ռումբ ունենք: «Ադրբեջանական սայթերում կարդում եմ, որ այդ հարցով Ադրբեջանը անգամ դիմել է Մագատեին: Պարոն Բագրատյանը պատգամավոր է, ու նա ազատ է արտահայտելու իր միտքը: Դրա տակ առարկայական որեւէ բան չեմ տեսնում: Պատահական չէ, որ ադրբեջանցիները նման աղմուկ են բարձրացնում ու նմանատիպ հայտարարություններով փորձում են նաեւ մեզ մեղադրել: Հնարավոր է՝ պարոն Բագրատյանը պահած բաներ ունի, հարցրեք իրենից»,- փորձեց կատակել Արտակ Դավթյանը: Իսկ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Հրանտ Բագրատյանը այդպիսով միգուցե ցանկացել է զսպել Ադրբեջանին:
