ՌԴ-ն միջազգային հանրությանը PR է ներկայացնում մեր զինվորների արյան շնորհիվ.Հովհ.Իգիթյան
Շփման գծում Ադրբեջանի կողմից սանձնազերծած ագրեսիայի պայմաններում պատային իրավիճակ է ստեղծվել, որն էլ թելադրող կլինի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երկխոսության ժամանակ,հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ նկատում է,որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արդեն դադարեցվել է, ու դա արել է Ադրբեջանը. «Սեղանին դրված բոլոր փաստաթղթերի հիմքում մեկ հանգամանք է եղել՝ բոլոր փաստաթղթերը խաղաղ իրավիճակ էին ենթադրում: Այսօր խոսել, թե ինչ փաթեթի շուրջ պետք է բանակցեն կողմերը, անհեթեթ է, քանի որ Ադրբեջանը միայն ռազմական ճանապարհով է ուզում հասնել հարցի լուծման՝ օգտագործելով թե զենք, թե միջազգային կազմակերպությունները»: « Լեւոն Տեր-Պետրոսյան-Բակո Սահակյան հանդիպմանը եթե նրանք գործընթացի շուրջ պետք է խոսեն, ապա ենթարդրվում է, որ Բակո Սահակյանը կկրկնի իր նույն միտքը, թե ինչպես կարող ենք զսպել Ադրբեջանին, քանի որ վերջինս խախտել է բոլոր պայմանավորվածությունները: Պատերազմի ժամանակ պատային իրավիճակների մասին չեն խոսում: Եթե խոսում ենք Մինսկի խմբի մասին, այնտեղ կոնստրուկտիվ առաջարկներ հնչում են արդեն: ԼՂՀ-ն միանշանակ պետք է բանակցային կողմ լինի, ու Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ եղել է դրա կողմնակիցը»,-ասաց Իգիթյանը: «Միայն մենք կսանձնք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Ու դա ցույց տվեցին շփման գծում վերջին իրադարձությունները: Ու նաեւ՝ տեղին-անտեղին խոսք է գնում փոխզիջումների մասին. մենք փոխզիջում արել ենք արդեն, երբ ԼՂՀ-ին մենք ենք ներկայացնում բանակցային գործընթացում: Դա, իհարկե, ժամանակավոր է ու երբ հակամարտությունը լուծվի, ապա առանց ԼՂՀ միջամտության դա աբսուրդ է: Մեր գործողությունները պետք է ինչքան հնարավոր է զգայականությունից զերծ լինեն»,-կարծում է Արտակ Դավթյանը: Ինչ վերաբերում է ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Հովհաննես Իգիթյանը նկատեց. «ՌԴ-ն միջազգային հանրությանը PR է ներկայացնում մեր զինվորների արյան շնորհիվ»:
