Չնայած վարչապետի կոչին, մեկնում են արտերկիր՝ Ամանորը դիմավորելու

Ամանորյա տոնակատարությունների վրա ծախսվող շուրջ 1 մլն դոլարը իշխանությունը հպարտ քաղաքացիներին բացատրեց տուրիզմը զարգացնելու ու ռաբիսի ենթամշակույթն արմատախիլ անելու նպատակներով։ Ենթադրվեց, որ սփյուռքը, նաեւ՝ օտարերկրացիները, Բրեգովիչի համերգից ու Փաշինյանի կոչերից ոգեւորված՝ Հայաստանում Ամանորը կանցկացնեն։

Իսկ այն հարցի պատասխանը, թե որքանով են արդարանում Փաշինյանի ու թիմի հույսերը, այսինքն՝ բոլորը մնո՞ւմ են Հայաստանում, փորձեցինք ստանալ տուրիստական կազմակերպություններից։ Պարզվում է՝ հայերը, ինչպես առաջ, շարունակում են Ամանորին մեկնել։

«Գլոբուս տուրս» տուրկազմակերպության մենեջեր Ռոզան ասաց․ «Ամեն տարվա գնացողները գնում են, մնացողները մնում են։ Փոփոխություն չկա՝ ո՛չ ավելացում կա, ո՛չ պակասեցում»։ Հայերի ամանորյա «կլասիկ» ուղղություններն են Եգիպտոսը եւ ԱՄԷ-ն։ Ինչ վերաբերում է էկզոտիկ՝ Բալի եւ այլ ուղղություններին, ապա քիչ փաթեթներ են գնվում, քանի որ հեռու են, ու ավիատոմսերն Ամանորին հատկապես թանկ են։ «Ախթամար տուրից» մենեջերը եւս նույնը հայտնեց՝ պարզաբանելով, որ եթե այստեղ տոնելու համար ահռելի գումարներ չպահանջվեին, 60 տոկոսը չէր մեկնի։ Այս ընկերությունն Ամանորին հայաստանցիներին առաջարկում է նաեւ Արեւմտյան Հայաստան ու Երուսաղեմ ուղղությունները։ «Սպիննակեր գրուպ»-ի մենեջերը եւս հայտնեց, որ վարչապետի ասածը որեւէ փոփոխություն չի բերել․ «Ով որ մեկնում է, մեկնում է, իսկ ով չի մեկնում, կմնա՝ հրապարակում կտոնի»։ Իսկ «Բիլետիկս» տուրգործակալությունից Դավիթ Մուրադյանն ասաց, որ ավելի ակտիվ են մեկնում։ Նա հայաստանցիների սիրած ուղղություններին ավելացնում է նաեւ Վրաստանը։ Մենեջերներից մեկն էլ հաստատեց, որ նաեւ գալիս են ու նախորդ տարիների համեմատ՝ մի քիչ ավելի շատ։ Չնայած չի կարծում, թե կոչից հետո է այդպես։


Այս տվյալներն ամեն ամիս ամփոփվում են «Զվարթնոց» օդակայանի կողմից ուղեւորափոխադրումների մասով, սակայն այս տարի դեկտեմբերի 31-ն ավարտվում է երեքշաբթի օրը, եւ տվյալները դեռ պատրաստ չեն։ «Զվարթնոցի» մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, ասաց, որ դեկտեմբերի 30-ին սպասում են, որ 2019 թ․ առաջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանի կողմից տարվա ընթացքում սպասարկվող ուղեւորների թիվը կհասնի 3 միլիոնի շեմին՝ նախորդ տարվա 2 միլիոն 690 հազար 727-ի փոխարեն։
Հարցին, թե ինչի հիման վրա են նման սպասումները, Հովհաննիսյանը պատասխանեց՝ կան չվերթների ու ուղեւորների հաշվարկներ, եւ այսօրվա դրությամբ «Զվարթնոցն» արդեն սպասարկել է 2 մլն 900 ուղեւոր, մնացել է հարյուրքանի ուղեւոր։

Հայաստանում բնակարաններ ու հյուրանոցներ ամրագրող Armhotels.am կայքից հաստատեցին, որ ուղեւորահոսքերի ավելացում լինելու է, քանի որ, ըստ ներկայացված տեղեկատվության, Հայաստանի հյուրանոցների 99 տոկոսն ամրագրված է։ Ըստ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն Երեւանին, այլեւ՝ մարզերին։

ՀԳ․ Տեղեկացրել էինք, որ նախորդ տարի պետական ապարատին խստիվ հրահանգ կար՝ «հանգիստ նստել տեղները»՝ մնալ Հայաստանում, ինչին չանսալը Սուրեն Քրմոյանի ու եւս մի քանիսի վրա թանկ՝ պաշտոնանկությամբ արժեցավ։ Այս տարի ավելի խիստ է, եւ եթե նախորդ տարի «հրամանը» վերաբերում էր նախարարներին, փոխնախարարներին ու բարձրաստիճաններին, ապա այս տարի արդեն նախարարությունների վարչության պետերն են վախենում մեկնել։

/hraparak.am

դիտվել է 3335 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am