«Վենետիկից սև թուղթ են ուղարկել կառավարությանը»

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերագրվող, բայց փաստացի ՌԴ-ում բնակվող գործարարին պատկանող անշարժ գույքի թեմային և նշում, որ քրեական գործի քննության համար չի պահպանվել նույնիսկ ձևական կողմը, չի հարցաքննվել այն մարդը, ում փաստաթղթերով պատկանում է այդ տարածքը:Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Փաստորեն այն տարածքի սեփականտիրոջը (նոտարական գրասենյակը), որը ՀՔԾ-ն ու դատախազությունը պնդում են, թե փաստացի պատկանում կամ պատկանել է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, նույնիսկ չեն էլ հարցաքննել:

Պատկերացնո՞ւմ եք, քրեական գործի քննության համար նույնիսկ չեն պահպանել ձևական կողմը, նույնիսկ չեն հարցաքննել այն մարդուն, ում փաստաթղթերով պատկանում է այդ տարածքը:

Եվ այս անհեթեթ գործելավոճով ՀՀ իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել ՀՀ ՍԴ նախագահին:

Արդեն տեղեկացանք, որ Վենետիկից սև թուղթ են ուղարկել կառավարությանը: Վստահեցնում եմ, այդ թղթից շատ ավելի ծանր փաթեթներ եք ստանալու, քանի որ եվրոպական կառույցները ձեր ընտրողները չեն, որոնց ականջներին ինչ լապշա ուզեք կախեք․․․

Ես ձեզ դեռ ամիսներ առաջ էի զգուշացնում, որ կանգ առնեք, որ հետոն ծանր է լինելու:

Շնորհակալություն հայտնենք ՀՀ իրավապահ մարմիններին, որ մեր սեփականություններն էլ չեն տվել Հրայր Թովմասյանին»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ի հետ կապ է հաստատել Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը և վրդովված պատմել, որ դատախազության կողմից Հրայր Թովմասյանին վերագրվող տարածքը իրականում իրեն է պատկանում՝ դեռևս 2009թ.-ից:

դիտվել է 6014 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am