Բաց նամակ` ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանին
ի պատասխան 168.am հրապարակված մեկնաբանության « Հարգելի տիկին Գայանե Գասպարյան Ես ԵՊԼՀ Օտար լեզուների ֆակուլտետի նախավերջին` երրորդ կուրսի ուսանողուհի Լիանա Արայի Դավթյանն եմ, ում օրեր առաջ հեռացրել եք համալսարանից, այն պատճառաբանությամբ, իբր ըստ համալսարանում գործող կարգի, դիմում չեմ ներկայացրել ձեր` ռեկտորի անունով, որի արդյունքում հարցը չի քննարկվել ռեկտորատի նիստում և, հետևաբար, քննաշրջանը տեղափոխվելու վերաբերյալ բուհը որևէ որոշում չի կայացրել: Բոլորովին գաղտնիք չէ, որ ֆրանսերենի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ Ն.Մանուկյանի հետ գնացել եմ դեկանատ,որտեղ պատմվել է «Ֆրանսիահայ Երիտասարդաց միության» (J.A.F) կողմից ուղարկված հրավերի մասին,թարգմանվել է այն, արդյունքում քաջատեղյակ լինելով, որ համագործակցության ոչ մի պայմանագիր չկա, տրվել է ինձ տեղեկանք, որ հանդիսանում եմ ԵՊԼՀ-ի ՕԼ ֆակուլտետի` երրորդ կուրսի, ֆրանսիական բաժնի ուսանողուհի, ինչպես նաև երրորդ կուրսի երկրորդ կիսամյակի քննություններս տեղափոխվում են սեպտեմբերի առաջին երկու շաբաթ: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ԵՊԼՀ դեկան` տիկին Իռեն Մադոյանը տեղյակ է եղել տրված տեղեկանքից, որը ստորագրվել է ՕԼՖ դեկանի տեղակալ ավագ դասախոս` Ս. Բաբայանի կողմից, Ի. Մադոյանի ստորագրությամբ, քանի որ դեկանը բացակա է եղել: Բոլորովին խոսք չի կարող լինել ամբիոնի վարիչի և դեկանի տեղակալի վստահության չարաշահման մասին, քանի որ բ.գ.թ դոցենտ Ն. Մանուկյանը տալով ֆրանսերեն տեղեկանքը, լիազորը(ով իսպաներենի մասնագետ է)` ստորագրելուց առաջ կարդացել է, հասկացել և ապա ստորագրել: Չնայած նրան, որ հետագայում կարող եմ վերականգնել նույն կիսամյակի ուսումս, ես չեմ ցանկանում վերոնշյալ քաջատեղյակ կերպով տրված տեղեկանքի պատճառով մոտ 6 ամիս լինել պարապուրդի մատնված, երբ իմ ազատ խոսքը ֆրանսերենով հնչում է բավականին սահուն և առաջադիմությամբ էլ վատ ուսանող չեմ: Հարգելի Տիկին Գայանե Գասպարյան,այսուհանդերձ հուսով եմ,որ Դուք` լինելով ԵՊԼՀ լավագույն ռեկտոր, կվերանայեք ձեր հեռացման դիմումը, չնպաստելով երիտասարդ ուսանողուհու ճակատագրի խեղաթյուրմանը` ձեր իսկ համալսարանի դեկանատի աշխատակազմի միմյանց տեղյակ չլինելու պատճառով: Հարգանքով` Լիանա Դավթյան
