ԱՄՆ-ն նավթ է մատակարարում Չինաստանին
Չինական պետական Sinopec նավթային ընկերությունը ձեռք է բերել ամերիկյան հում նավթի՝ արտահանման համար նախատեսված նավթի առաջին խմբաքանակը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին: Դա պատմական գործարք է ԱՄՆ-ի ու Չինաստանի համար ամերիկյան նավթի արտահանման արգելքից ի վեր, որը տևել է գրեթե 4 տասնամյակ, նշում է գործակալությունը: Բեռը պետք է ուղարկվի մարտին Մեքսիկական նեղուցի ափի նավահանգստից, այն կարող է վկայել ԱՄՆ-ից Չինաստան նավթի շարունակական վաճառքի մասին: Ինչպես նշում է գործակալությունը, Չինաստանը փորձում է դիվերսիֆիկացնել էներգիայի իր աղբյուրները: «Ամերիկյան նավթի արտահանումը դրական նորություն է համաշխարհային շուկայի համար, այն թույլ է տալիս Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերամշակողներին դիվերսիֆիկացնել իրենց մատակարարումները, եթե այդ նավթը տնտեսապես մրցունակ է»,- ասել է Reuters-ի աղբյուրը Sinopec-ում:
