Պետք է շարունակել ջանքերն Արցախի հարցում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են, որ պետք է շարունակել ջանքերը ԼՂ հակամարտության կողմերի միջև հանգստության վերականգնման համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ «Նրանք նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև այն, որ պետք է շարունակել ջանքերը կողմերի միջև էլ ավելի մեծ հանգստության վերականգնման համար»,- ասել է Կիրբին։ Մայիսի 2-ին հեռախոսազրույց է կայացել երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարների քննարկումը։ Նրանք կարծիքներ են փոխանակել նաև միջազգային օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ՝ ներառյալ իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում՝ ասված է հայտարարության մեջ։
