Վիզայի ազատականացումը ԵՄ-Թուրքիա գործարքի մի մասն է. BBC

Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին պետք է պայմանական հավանություն տա Թուրքիայի հետ անվիզա ռեժիմ սահմանելուն։ BBC-ի աղբյուրների տեղեկություններով, եթե անգամ Շենգեն գոտու համար դրական հանձնարարականներ տրվեն, ապա միայն «քիթը բռնած եւ շունչը պահած»։ Վիզայի ազատականացումը ԵՄ-Թուրքիա գործարքի մի մասն է, որի համաձայն՝ Թուրքիան պետք է իր երկրի տարածքում զսպի Եվրոպա ներթափանցել փորձող փախստականների հոսքը եւ հետ ընդունի Հունաստանով եւ Թուրքիայով ԵՄ մտած միգրանտներին։ Անկարան դրա դիմաց նաեւ 3 մլն եվրո հավելյալ գումար կստանա։ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է կատարի 72 կետ, ընդ որում, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ապրիլի կեսին հայտնել էր, որ Անկարան չի կատարել այդ պայմանների անգամ կեսը։ Թուրքիայի համար ամենաբարդը խոսքի ազատության եւ թափանցիկ արդարադատության պահանջներն են, ինչպես նաեւ ահաբեկչության մասին թուրքական օրենքների փոփոխությունները փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար։ BBC-ն նշում է, որ այդ պահանջների կատարումը քիչ հավանական է. Թուրքիայի իշխանությունները չեն հանդուրժում այլախոհություն եւ քննադատություն, բայց այս հուսահատ ժամանակներում ԵՄ երկրները հասարակության մեծ ճնշման տակ են գտնվում, որոնք պահանջում են լուծել միգրացիոն ճգնաժամը։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am