«Լապշաներս» ում ականջից կախեմ

«Իմ Քայլը» խմբակցությունն այսօր ամփոփում էր անցնող տարին, ասուլիս էին հրավիրել, Լիլիթ Մակունցը հավաքել-բերել էր մշտական հանձնաժողովների նախագահներին ու փոխնախագահներին, որպեսզի պատմեին, թե տարվա ընթացքում քանի նիստ են արել, ուր են գնացել, ում են ընդունել։ «Իմ Քայլի» պատգամավորներն էլ այնքան հանդիսավոր էին ներկայացնում այդ ամենը, ասես իրենք Հռոմի պապն են ու ցանկացած քայլ արժանի է հանրության ուշադրության։ Թե իրականում ինչ օգուտ են տվել բյուջեի հաշվին իրենց գործուղումներով, քաղաքացու մատից փուշ հանել են, թե չէ, խոսվեց լեզվի ծայրով։ Լիլիթ Մակունցը որպես կարեւոր նախագիծ նշեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագիծը, որով 55 հազար դրամից աշխատավարձը դարձավ 68 հազար դրամ։ Խոսքը մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու աշխատավարձերի մասին է։ Սա այն դեպքում, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները ողջ տարում իրենց աշխատավարձերի 30 տոկոսի չափով հավելավճար են ստացել՝ 120-150 հազար դրամի սահմաններում։ Կարեւորագույն օրենքների շարքում նշվեց նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքը, որը բարձրակարգ եւ արհեստավարժ փորձագետների կողմից բնորոշվել է որպես կաշառքի եւ շանտաժի նախագիծ։ Որ իշխանական ֆրակցիայում ձեռքբերումների դեֆիցիտ կա, վկայում էին նաեւ պատգամավորների հայտարարությունները։ Վարազդատ Կարապետյանն ասում էր, որ իրենց կարեւոր առանձնահատկությունը հանրության հետ ինտենսիվ աշխատանքն է, այսինքն մարդկանց հետ հանդիպելն ինքնին ձեռքբերում է․«Գումարել ենք 17 նիստեր, քննարկել ենք 26 նախագծերի փաթեթներ, որոնցից 21-ը ստացել են դրական եզրակացություն, 16-ն ամբողջությամբ ընդունվել է: Մեր հանձնաժողովի հիմնական առանձնահատկությունը հանրության հետ ինտենսիվ աշխատանքն է: Մեր հանձնաժողովի բոլոր անդամները մարզերից են: Մենք ավելի քան 50 աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել համայնքներում, որոնց մասնակիցների թիվն անցել է 1000-ից»,-ասաց Կարապետյանը:
Իսկ Ռուբեն Ռուբինյանն ավելի մեծ կարծիքի է իրենց խորհրդարանի մասին. «Ժողովուրդ ջան, եկեք ընդհանրապես դադարեցնենք այս խորհրդարանը որեւիցե կերպ նույն հարթության մեջ դնել նախկին խորհրդարանների հետ, որովհետեւ ուղղակի համեմատության եզրեր գոյություն չունեն: Էս խորհրդարանում դեռեւս ոչ մի լրագրողի ոչ մի պատգամավոր չի ասել՝ կտամ ծնոտդ կծռեմ, օրինակ, ի ուրախություն բոլորիս: Չեմ տեսել, որ պատգամավորներն էս խորհրդարանում վախենան նախարարի մտքերին դեմ դուրս գան եւ այլն: Ժամանակն է արձանագրել, որ մենք ինչպես ապրում ենք նոր Հայաստանում, այնպես էլ ունենք նոր խորհրդարան, ամեն ինչ շատ ավելի բարձր մակարդակի վրա է եւ աճը շարունակվում է»:

Այո, այս խորհրդարանն այն խորհրդարանն է, որը կարող է չդատապարտել լրատվամիջոցի, խմբագրության նկատմամբ հարձակումները, որոնք հովանավորչության հետքերը հասնում են մինչեւ կառավարություն, սա այն խորհրդարանն է, որը ֆեյքերի հոծ բանակներով տակից է հարձակվում լրատվամիջոցների ու ընդդիմախոսների վրա։
Ալեն Սիմոնյանն էլ հերքեց, թե միլիոնների հասնող պարգեւավճարներ են ստացել «ԱԺ-ն վերջին 1 տարվա ընթացքում տնտեսել է գրեթե 400 մլն դրամ, միլիոնավոր պարգեւավճարներ չեն ստացել: Ես ընենց թվեր եմ երբեմն տեսնում մամուլում, որ գալիս եմ եւ այստեղի աշխատակազմից պահանջում եմ, ասում եմ՝ ո՞ւր են իմ միլիոնավոր դրամները: 4 մլն, 5 մլն։ Նման բան գոյություն չունի: Գոյություն ունի ձեւավորված գումար, որը կառավարության որոշմամբ տրվել է ԱԺ-ին` հաշվի առնելով 380 մլն դրամը: Ըստ ավանդույթի, որոշում է կայացվել եւ «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» բոլոր պատգամավորներին ԱԺ ղեկավարությունը պարգեւավճար է դուրս գրել»:
Ահա, այսպիսի իշխանական ֆրակցիա, երբ ակնհայտ փաստերը մանիպուլացնելու եւ ցանկալին իրականության տեղ հրամցնելու մոլուցքով է տառապում։

Անի Սահակյան

դիտվել է 1328 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am