Թուրքիայի պատգամավորներին անձեռնմխելիությունից կզրկեն
Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովը ընդունել է մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության օրենքը, որը հիշատակվում է 83-րդ հոդվածում և արգելում է պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր: «Կողմ» են քվեարկել «Արդարության և զարգացում» իշխող կուսակցությունը, Ժողովրդահանրապետական կուսակցությունը և «Ազգային շարժում» կուսակցությունը, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) անդամները լքել են նիստերի դահլիճը: 2015 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է ԺԴԿ-ի քաղաքականությունը և նրա անդամներին մեղադրել PKK-ի հետ կապերի մեջ:
