Մի օր այդ բոլոր «солцепек»-ները հնարավոր է՝ հարվածեն ռուսական տարածքին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս փուլում ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններ սկսելն անիմաստ է: Ռուս գործչի խոսքով՝ բանակցությունների հասնելու համար շփման գծում պետք է նվազեցնել կրակոցների ինտենսիվությունը, ինչպես նաև Արցախը ներառել բանակցություններում՝ որպես իրավահավասար կողմ: Պարոն Դվորնիկով, Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանըտված հարցազրույցում հայտարարել էր, թե անիմաստ է բանակցելԱդրբեջանի հետ, եթե անվտանգության երաշխիքներ չկան: Իր հերթինԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը էլհայտարարել էր, թե պատերազմի դեպքում հայկական կողմըպատրաստ է առաջ գնալ: Ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ է ընկալվել որպեսհայկական կողմի չափից ավելի կոշտ մոտեցում: Սա հարկադրական կոշտացում է, որովհետև Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը այս հակամարտության մեջ պաշտպանողական կողմեր են: Որքան ագրեսիվ են ադրբեջանական ուժերի հարձակումները, այնքան ավելի կոշտ պատասխան է տրվում: Այլ հարց է, որ հակամարտության վերջին պոռթկումը Հայաստանի համար չեղարկեց բարոյական և իրավական բոլոր սահմանափակումները ԼՂ-ի ճանաչման հարցում, սակայն դա չարվեց: Հետևաբար դիրքորոշման կոշտացումը դեռևս առավելագույնս չի արտահայտվել: Ընդհանուր առմամբ, Հայաստըանի ղեկավարությունը բավականին խելամիտ է գործում: Երբեմն, ըստ իս, նույնիսկ շատ խելամիտ: Դուք մեկ անգամ չէ, որ դատապարտել եք Ադրբեջանին զենքվաճառելու Ռուսաստանի քաղաքականությունը: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞որոշում պետք է կայացվի այդ հարցում, հատկապես երբ դաՀայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնականպատճառներից մեկն է: Այստեղ ոչ մի արդարացում չկա: Պետք է գոնե 30 տարի դեպի առաջ մտածել: Ով կլինի Ադրբեջանում իշխանության, մենք չենք կարող կանխագուշակել: Չնայած ժամանակակից միտումները հաշվի առնելով՝ դրանք կարող են լինել ոչ հաճելի կերպարներ, այդ թվում ուղարկված «եղբայրական Թուրքիայի» կողմից: Բայց մենք կանող ենք կանխատեսել, որ այդ բոլոր «солцепек»-ները և հրթիռային համակարգերը կլինեն ինչպես նորը և կարող են ուժեղ հարվածել ռուսական տարածքին: Այդպիսի տեսակի զենքերն ունեն պահպանության երկար ժամկետ: Սա այն մարդկանց համար, որոնք պնդում են, որ քաղաքականության մեջ բարոյականություն չկա: Չնայած դա շատ վնասակար կարծրատիպ է: Բարոյականություն պետք է լինի գոնե դաշնակցի հետ»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ. 5 անձ ձերբակալվել է Տեղումնառատ եղանակ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am