Մամուլը նոր մարտահրավերի առաջ է կանգնել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ողջ աշխարհը նշում է Խոսքի ազատության օրը: Այլ կերպ ասած՝ այսօր լրագրողներիս մասնագիտական տոնն է: Անկախ Հայաստանի 25 տարիներին խոսքի ազատությունը բոլոր տեսակի փորձություններով անցել է. իրենց մասնագիտական գործը կատարելու` խոսքի ազատությունը լիարժեք ապահովելու, այսինքն՝ մարդկանց բոլոր խմբերին արտահայտվելու եւ տեղեկացված լինելու հնարավորություն տալու համար թերթեր են փակվել, հեռուստաընկերություններ են հեռարձակումից զրկվել, լրագրողներ են սպանվել եւ ծեծի ենթարկվել: Բայց խոսքի ազատությունը Հայաստանում շարունակում է զարգանալ, անկախ նրանից՝ այդ ամենը պահի իշխանությունների սրտով է, թե ոչ: Այսօր մամուլը մեկ այլ մարտահրավերի առջեւ է կանգնած. անպատասխանատվություն է իշխում դաշտում: Նորելուկ շատ կայքեր իրենց գործելաոճով ջանում են բիծ թողնել մամուլի դաշտում՝ փորձելով նսեմացնել ԶԼՄ-ների դերն ու կարեւորությունը: Արդեն մեկ ամիս է՝ Հայաստանի լրատվական դաշտը գործում է չհայտարարված պատերազմական պայմաններում՝ անցնելով ինքնաֆիլտրման ճանապարհով: Եւ լրատվամիջոցների զսպվածությունը ցույց տվեց, որ լրագրողները պատրաստ էին նման բարդ պայմաններում պրոֆեսիոնալ գործել՝ ի տարբերություն առանձին պաշտոնյաների, որոնց մոտ տպավորություն է ստեղծվել, թե կարող են խելքներին եկած առաջին անհեթեթ միտքը դուրս տալ: Խոսքի ազատությունն արժեք է, որն ամեն հանրություն ինքն է նվաճում: Առանց խոսքի ազատության չի կարող լինել հզոր, զարգացող եւ վաղվա հեռանկար ունեցող պետություն: Կայացած Չորրորդ իշխանությունը մյուս երեք իշխանությունների բնականոն` ի շահ պետության եւ հանրության գործելու միակ գրավականն է»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ. 5 անձ ձերբակալվել է Տեղումնառատ եղանակ է սպասվում ՀԿ-ները դիմել են Գլխավոր դատախազին Իշխանությունը չի կարող գործել՝ «խաղադրույք» դնելով սեփական անվտանգության և տնտեսության վրա. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am