Կրկեսի և «Հայրենիք» կ/թ-ի մոտ գետնանցում չի կառուցվի. ավարտվեց քաղաքապետի ևս մեկ շոու-ծրագիր

Երևանի զարգացման 5-ամյա ծրագրում տեղ չի գտել կրկեսի և «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գետնանցումային հանգույցներ կառուցելու նախագիծը: Երևանցիներն ամեն օր են առնչվում այդ հատվածներում առկա երթևեկության խոչընդոտների հետ՝ տևական խցանումներ, գերբեռնվածություն:

Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բարձրաձայնել է այս խնդիրը, որը նախկինում էլ է նրա մտահոգել՝ հայտնում է Yerkir.am-ը:

Նիստին վերահաստատվեց՝ կրկեսի և «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գետնանցումային հանգույցներ չեն կառուցվելու: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ փոխարենը նոր ճանապարհ է կառուցվելու Իսակով-Արշակունյաց փողոցների հատման հատվածում:

Դավիթ Խաժակյանի պնդմամբ՝ եթե քաղաքաշինական ծրագրերից այդ նախագիծը հանվում է, նշանակումմ է քաղաքային իշխանությունները հանձնառու չեն դա կատարել:

«Օրենքով սահմանված է՝ 5-ամյա զարգացման ծրագիրը միայն օբյեկտիվ խոչընդոտների դեպքում կարող է փոփոխվել, եթե այդ խոչընդոտը չկա, ավելին՝ 2018 թվականին նույն ավագանին այդ նախագծին կողմ է քվեարկել, ապա օբյեկտիվ ի՞նչ պատճառով է հիմա դեմ քվեարկում, երբ հարցը այդ կարևոր հանգույցների բեռնաթափմանն է վերաբերում»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք՝ դեռևս տարեսկզբին քաղաքապետ Հայկ Մարությանը ամպագոռգոռ հայտարարություններ էր անում այն մասին, թե քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով:

Քաղաքապետը փետրվարի 5-ին անգամ հրապարակել էր «Հայրենիք» կինոթատրոնին հարակից խաչմերուկի՝ նախագծի իրականացմամբ ստացվելիք նոր տեսքը ներկայացնող լուսանկար՝ «Պարոն Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը» գրառմամբ:

Փաստորեն՝ ավագանու այս նիստով ավարտվեց ՀՀ նոր իշխանությունների՝ «պողոսներին» կերակրելուն ուղղված ևս մեկ շոու-ծրագիր:

դիտվել է 1051 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am