Անցնող տարվա աղմկահարույց հայտարարությունները

Անցնող 2019 թվականը բուռն էր և լի քաղաքական իրադարձություններով։ Քիչ չէին նաև աղմկահարույց հայտարարությունները՝ արված այս կամ այն քաղաքական գործիչների կողմից, որոնք հետագայում բուռն քննարկվեցին ու քննադատությունների արժանացան։ Ձեզ ենք ներկայացնում անցնող տարվա ամենաաղմկահարույց հայտարարություններից 7-ը։

1. Շատ քննադատվեց ՆԻկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանի հայտարարությունը, ըստ որի Արցախում զոհված զինվորները զոհվել են հանուն ոչնչի։ Նա «Ամերիկայի ձայն»-ին հարցազրույց էր տվել որտեղ անդրադարձել էր Արցախի խնդրին և հայտարարել․
«Մեր պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև այդ զոհերը ոչ մի սանտիմետր անգամ մեզ չեն մոտեցերել հակամարտության կարգավորմանը»,-ասել էր Աննա Հակոբյանը:

2. Երևանի ավագանու հունիսի 26-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը առաջարկել էր երթեւեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից իջեցնել 50 կմ/ժ-ի։
Այս առաջարկը բուռն քննարկվեց հատկապես սոցիալական ցանցերում, եւ ահա այդպիսի մի քննարկման ժամանակ օգտատերերից մեկի գրառմանը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը արձագանքել էր․ «Ինչի՞ մասին ենք վիճում ընդհանրապես: Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»:


3․ Մեծ աղմուկ բարձրացրեց, ապա հավաքական կերպար դարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի անգրագետ հարևանը՝ Պողոսը։ Թունյանը իր ֆեյսբուքյան էջում իր անհամաձայնությունն էր հայտնել Ամուլսարի հարցը հանրաքվեով լուծելու առաջարկներին՝ գրելով «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես» ։

4․ Անցնող տարին հայաստանյան քաղաքական դաշտում նոր քաղաքական աստղ ծնեց։ Խոսքը վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի մասին է։ Նա հաճախ էր հանդես գալիս նախկին իշխանություններին վերաբերող հայտարարություններով։ Իր գրառումներից մեկով նա կոչ էր արել խորը շունչ քաշել ․
«Ուղղակի ծիծաղելի է, ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների ոգևորվածությունը այս իրավիճակում: Նաև բոլոր ուժերի ֆեյսբուքյան «համակիրների» վերաբերմունքը, որ իրավիճակը վերածում են դրամայի, ինչ-որ բացականչություններ, գոռգոռոցներ... Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք, ես իհարկե հասկանում եմ, որ դուք օրերով ու շաբաթներով սպասում եք այսպիսի մի իրավիճակի Հայաստանի քաղաքական կյանքը բորբոքելու համար, բայց պատասխանատվություն կրեք էն ամեն ինչի համար ինչ ասում եք ու անում եք»։ Վարչապետի դուստրը նաև ասել էր, որ Հայաստանը կին վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի կարիք ունի։

5. Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական աղմկահարույց հայտարարությունը արեց, որը մինչ այժմ չի պարզաբանվել։ Նա ասաց, որ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քղաքացիներ․«Մեր հազարամյա փորձությունները հասցրել են մեզ մի հանգրվանի, որ մենք որպես ժողովուրդ հասունացել ենք՝ ունենալու հզոր պետություն: Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»։

6. Միանշանակ չընկալվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը՝ կապված ծխող վտարանդիների և վտարանդիների հետ․ Ազգային ժողովում քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգատգործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Հրաչյա Հակոբյանը նկատեց, որ բավականին օգտակար և կարևոր նախագիծ է․ «Ներողություն եմ խնդրում ծխող բոլոր ընկերներիցս, բայց պետք է մշակույթ ձևավորել, որ բոլոր ծխողները լինեն վտարանդի։ Մեր գործընկերներից որևէ մեկն այստեղից չասաց, որ կուզենար իր երեխան ծխի։ Ոչ մեկ չի ուոզում, որ իր երեխան ծխի։ Կարծում եմ՝ միաձայն կընդունվի այս նախագիծը»։

7. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով դատական համակարգին և դատավորներին, մի աղմկահարույց արտահատություն արեց, որը քննադատվեց քաղաքական և մասնագիտական շրջանակների կողմից։ Նա ասաց, որ դատական համակարգում կան պատերի տակ վնգստացող դատավորներ, որոնք սպասում են հրահանգների։ Վարչապետը, սակայն, այդպես էլ չասաց, թե կոնկրետ ում է վերաբերվում իր արած արտահայտությունը, հետագայում իր մամուլի ասուլիսի ընթացքում ընդամենը ասաց, որ բոլոր դատավորներին չի դա վերաբերվում։

hraparak.am

 

դիտվել է 385 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am