«Ни отходя от кассы», հերթական անգամ կոպիտ ոտնձգությունն է գործում Արցախի սուբյեկտայնության վրա

Մինչ փորձագետները «SOS» են կանչում, թե Արցախյան հարցում «իրականացվող»` անտերության մատնած, անմեղսունակ քաղաքականությամբ Փաշինյանը զրոյացրել է Արցախի սուբյեկտայնությունը, դրանով իսկ` պլինտուսից ցածր մակարդակի հասցրել մեր դիրքերը բանակցային գործընթացում, «ժողովրդի վարչապետը», ելույթ ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որին այս անգամ, ո՜վ զարմանք, հրավիրվել էր նաեւ անգլիական թագուհին` նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը, գլուխ է գովում, թե բա` «թավշյա ոչ բռնի հեղափոխությունից» հետո Արցախի սուբյեկտայնությունը բարձրացել է։ Այն էլ` «էականորեն»։

Ասում է` Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու գլխավոր նախապայմանը «Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումն է», ու դրա «անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է»։ Ո՞ւմ մոտ է ամրապնդվել` Մինսկի խմբի համանախագահների՞, ադրբեջանցի «կիրթ գործընկերո՞ջ», որը լսել չի ուզում այդ մասին, թե՞ անձամբ իր գլխում, հայտնի չէ։

Եվ նույնիսկ խոսելով այդ մասին` «երդվելով», որ «Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը», տեղում, ինչպես ասում են` «ни отходя от кассы», հերթական անգամ կոպիտ ոտնձգությունն է գործում Արցախի սուբյեկտայնության վրա. կարեւորելով «Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում»` բարձր է գնահատում «Արցախի ներկա իշխանությունների հետ ձևավորված փոխըմբռնումը» և, ո՛չ ավել, ո՛չ պակաս`իր երախտագիտությունը հայտնում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ «Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար»:

Ավելի վաղ` օգոստոսի 5-ին, ելույթ ունենալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, հայտարարել էր. «Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է։ Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակաազգային գործունեություն։ Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր»։

Այսինքն`Արցախում ժողովրդավարական ընտրությունների և լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավորը ոչ թե Արցախի նախագահն է, այլ ինքը` Հայաստանի ոչ բարով վարչապետը։ Մի քիչ էլ` իր կողմից Հանրային խորհուրդ գործուղված Դանիել Իոհաննիսյանի «իրազեկ քաղաքացիները» եւ «Թրանսփերընսի Ինթերնեյշնըլ»-ի ջահելները, որոնց բյուջեի հաշվին Արցախի ընտրությունները «մոնիտորինգի ենթարկելու» լիցենզիա է շնորհել։ Դե, իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հասկանում եք, «ընդամենը» սատարում է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը. ոչինչ` ավելի։

Ա՛յ, հենց որ Արցախում էլ նշանակի իր ուզած մեկին, ինչպես Ֆուտբոլի ֆեդերացիայում (համեմատությունը գուցե տեղին չէ, բայց տրամաբանությունը նույնն է`այս դեպքում էլ գործ ունենք ամեն տեղ սեփական «գերիշխանությունը» հաստատելու, բոլոր «ծակուծուկերն» իր կամ որ նույնն է՝ սորոսական, սորոսամերձ, սորոսահպատակ կադրերով լցնելու մոլուցքի հետ), Արցախի սուբյեկտայնությունը կտա-կանցնի երեւակայության բոլոր սահմանները, և Արցախի ներգրավումը բանակցային ձեւաչափում՝ որպես «լիիրավ» սուբյեկտ, ինքն իրեն կլուծվի։

Դրանից հետո Ադրբեջանն այլ ելք չի ունենա, քան ձեռքերը վեր բարձրացնել ու հանձնվել` ճանաչել Արցախի անկախությունը, եւ բացականչական նշա՛ն...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 477 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am