Հարձակում գործելով «Հայելի» ակումբի վրա՝ միաժամանակ նաև ճնշում են գործադրել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ


ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
ԱՐՏՈՆԱԳԻՐ N 30
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գագիկ Հայրապետյանին

Պատճեն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Պատճեն` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

23 դեկտեմբերի, 2019 թ.

Միջնորդություն
թիվ 15959619 քրեական գործով մեղադրանք առաջադրելու
վերաբերյալ

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ աննախադեպ ճնշումների գործադրումը համալրվել է նաև թիվ 15959619 քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի և Հայկ Ստեփանյանի կողմից կատարված ապօրինի գործողություններով:

Մասնավորապես, թիվ 15959619 քրեական գործով մեղադրյալներ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ներկայիս գործադիր և օրենսդիր իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների հետ, հայտարարելով, որ անվերապահորեն աջակցում են ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, «Հայելի» ակումբի վրա իրականացված իրենց ապօրինի հարձակումը արդարացրել էին նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործունեության նկատմամբ՝ իրենց պնդմամբ անհրաժեշտ ճնշման գործադրմամբ:

ՀՀ Սահմանադրական դատարանը բազմաթիվ առիթներ է տվել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթը առաջացնելու ուղղությամբ: Զայրույթը չկառավարելու և հուզմունքի խիստ պահ ապրելու հետևանքով՝ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել շրջափակել Հայաստանի բոլոր դատարանները, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանը։

2019 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրական դատարանը շրջափակելու ակցիայի ժամանակ՝ դատարանի հարակից տարածքում են եղել ՀՀ Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Սույն քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված անձինք, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների հետ, ցանկանալով իրականացնել դատավորների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականությունը, հարձակում գործելով «Հայելի» ակումբի վրա՝ միաժամանակ նաև ճնշում են գործադրել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ: Նրանց պահանջը՝ դադարեցնել Թովմասյանների գործունեությունը և լքել Հայաստանը, ի թիվս այլ հանցավոր արարքների` այլակարծության լռեցման, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման, խուլիգանության, խտրական վերաբերմունքի դրսևորման, ճնշում է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ: Սույն քրեական գործով անհրաժեշտ է Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի և Հայկ Ստեփանյանի նկատմամբ մեղադրանք առաջադրել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը» հանցակազմը:

Սույն դեպքով ակնհայտ է, որ օրենսդիր և գործադիր իշխանությունը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում իրականացնելու նպատակով՝ գործել են անուղղակորեն՝ օգտվելով իրենց հետ կապի մեջ գտնվող խմբի անդամների ծառայություններից: Դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը, պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի: Դատավորի մասնագիտական գործունեության նկատմամբ ոտնձգություն կատարած անձինք պետք է կանչվեն և ենթարկվեն քրեաիրավական պատասխանատվության:

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, միջնորդում եմ մեղադրանք առաջադրել Դավիթ Հովհաննիսյանին, Սարգիս Մանուկյանին, Արտակ Մարգարյանին և Հայկ Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝, որը նախատեսում է «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը» հանցակազմը:


Թիվ 15959619 քրեական գործով
տուժող Անժելա Թովմասյանի
ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Փոստանջյան

 

 

դիտվել է 622 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am