ՆԱՏՕ-ն մասշտաբային զորավարժություններ է սկսել
Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Spring Storm զորավարժությունները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Զորավարժությունները կանցկացվեն մայիսի 2-19-ն ընկած ժամանակահատվածում, դրանց կմասնակցի 6.000 մարդ: Նշվում է, որ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ։ Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ մասնակիցների թվում են Հյուսիսատլանտյան դաշինքի տասը անդամ երկրներից զինվորներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից: Հայտնի է, որ զորավարժություններին մասնակցում են լեհական Սու-22 ռմբակոծիչներ և ամերիկյան F-16-եր, ինչպես նաև՝ CH-47 Chinook ուղղաթիռներ։
