ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել:
Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորման հարցը: Նրանք հակամարտության կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը:
