Մահվան ճիրաններից պոկված հրաշքը. մայրական սիրո ամենազորության մասին հուզիչ պատմության հերոսները օգնության կարիք ունեն

Հայկ Ներսեսյան․ այս փոքրիկի ճակատագիրը ծննդյան օրվանից կյանքից առավել հրաշք է հիշեցնում։ Երբ նա լույս աշխարհ եկավ ընդամենը 5 ամսականում՝ ծնարանում բժիշկներն ասացին մորը, որ պտուղը թերզարգացած է և չի ապրելու։ Պատկերացրեք՝ որքան էր նրանց զարմանքը, երբ սեղանին գցված այդ պտւղը հանկարծակի սկսում է լացել։ Շուտով պարզվում է, որ երեխան մանկական ուղեղային կաթվածի բարդ տարատեսակով է տառապում, և բժիշկները հորդորում են մորը հրաժարվել փոքրիկից։ Սակայն Պայծառ Ներսեսյանը լսել չի ուզում այդ մասին և սկսում է իր կյանքի մեծագույն պայքարը․ Հայաստանում Հայկի ախտորոշմամբ տառապողները դատապարտված են գամված մնալ հաշմանդամության սայլակին, սակայն արևմուտքում՝ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, վիրահատական միջամտությամբ հնարավոր էր Հայկին լիարժեք ապրելու՝ քայլելու, վազելու և փոխաբերական իմաստով՝ ճախրելու հնարավորություն տալ։ Այս ամենը Պայծառի համար աստղաբախշական գումարների՝ տասնյակհազարավոր դոլարի հետ էր կապված, և նա գիշերուզօր լծվում է Համացանցի միջոցով լումա-լումա գումար հավաքելու գործին։ Հայկը լուսավոր փոքրիկ է, իր տարիքի համար չափազանց խելացի և զարգացած: Սկսվել է նրա կյանքի հերթական գարունը․ ապրելու և ճակատագրին հակառակ գնալու իր կարողությամբ նա և իր մայր Պայծառը կասկածի տեղիք չեն թողնում, որ մի օր Հայկը քայլելու է: Մարտին Գերմանիայում նախանշված վիրահատությունը տեղի չունեցավ՝ գումարի բացակայության պատճառով։ Պայծառ Ներսեսյանի խնդրանքով այն տեղափոխվել է սեպտեմբերին։ Նա այսօր էլ ամեն օր շարունակում է այդ գումարի փնտրտուքները: Հայկ Ներսեսյանի նշանակված վիրահատությանը հաշված ամիսներ են մնացել: Եթե այն չկատարվի այս տարի, հետո արդեն ուշ կլինի՝ Հայկը կմեծանա, և ոսկրերը վերջնականապես կձևավորվեն: Խնդրում ենք բոլորին միանալ այս լուսավոր փոքրիկին կյանքի լույս նվիրելու գործին: VTB բանկում հաշվեհամար է բացվել Հայկի մայրիկի՝ Պայծառ Ներսեսյանի անունով. 16046032978404 /ՀՀ դրամ/; 16046032978405 /Դոլար/; 16046032978406 /Եվրո/; 16046032978407 /Ռուբլի/; SWIFT: ARMJAM22; ArCa քարտի համարն է՝ 6769307100031522: Աջակցել կամ մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել Պայծառ Ներսեսյանին՝ +37493 58 66 21 հեռախոսահամարով:  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ. 5 անձ ձերբակալվել է Տեղումնառատ եղանակ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am