Հանուն էժանագին փիառի չարժե ի լուր աշխարհի ցույց տալ, որ կարելի է երկրի ղեկավարի «անհետացում» կազմակերպել

Փախուստ «Շաուշենկից»
————
Ներկա կյանքից փախչելու և նախորդին վերադառնալու բեմադրությունը միգուցե ծափահարություններ խլի բազմաչարչար և սրտից թույլ պողոսական զանգվածից, բայց չի լուծի մեր երկրի առաջ կանգնած ներքին ու արտաքին խնդիրները։
Հանուն էժանագին փիառի չարժե ի լուր աշխարհի ցույց տալ, որ կարելի է երկրի ղեկավարի «անհետացում» կազմակերպել։
Եթե նոր կեցավայրը «Շաուշենկ» է քեզ համար և ուզում ես փախչել այնտեղից՝ վերադառնալով նախկին «ես»–իդ տարածքներ, ապա ի՞նչը կամ ո՞վ է խանգարում դա անել առանց ավելորդ աղմուկի ու թամաշայի։
Եթե աթոռդ ընտանիքիդ դժբախտության ու աղջկադ ռեժիմով լացի պատճառ է, ապա ի՞նչը կամ ո՞վ է քեզ պահում աթոռիդ։ Միայն թե չարժե ասել, թե բա ժողովուրդը։ Թեև բեմադրած սերիալների ու գրված ստատուսների ենթատեքստում այդ միտքն է դրած՝ «Ես տուն կգնայի, բայց ժողովուրդը չի թողնում և հանուն ժողովրդի ես տնեցիներին անգամ կզոհաբերեմ»։
Եթե պետական կառավարման գործիքը սուտն է ու էպատաժային կեղծիքը, ապա մի օր այն բումերանգի էֆեկտով վերադառնալու է։ Ի դեպ, արդեն հետդարձի ճանապարհին է այդ բումերանգը։
Իսկ «Շաուշենկից» փախչել պետք չէ։ Առայժմ պետք չէ։ Հատկապես երբ հսկայական գումար ես բյուջեից դուրս գրել այն վերանորոգելու և «մի կերպ յոլա գնալու» համար։
Հ.Գ.։ «Նոր» Հայաստանի Վաչոյի անունը, փաստորեն, Ղազար է։ Դա այն տղան է, որ բռնում է Նիկոլ Փաշինյանի ուսապարկը։ Չշփոթել ջրի շիշ բռնող տղայի հետ. նա օրենսդիր մարմնում է։

Գրել է Անդրանիկ Թևանյանը

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am