Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է մանիպուլյատիվ քայլերի, ճնշումների. Փաստաբանական թիմը՝ ոստիկանության տարածած տեսանյութի վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել ոստիկանության տարածած տեսանյութի կապակցությամբ, որում մասնավորապես նշվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել:

«ՀՀ ոստիկանությունն այսօր տեսանյութ է տարածել, որտեղ երկու անձի գաղտնի նկարահանված խոսակցությունը ներկայացվում է իբրև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից « Մարտի 1»-ի գործով տուժած անձին կաշառելու փորձ, որպեսզի վերջինս հրաժարվի իր կարգավիճակից և ցուցմունքից։

Տարածված տեսանյութն ավելի շատ նման է վատ պատրաստված բեմականացմանը։

Պաշտպանական կողմը, ինչպես նաև ՀՔԾ-ն ու մեղադրող դատախազները բազմիցս նշել են, որ «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի՝ Ռ․ Քոչարյանին վերաբերող անջատված մասը ոչ մի կերպ չի առնչվում զոհերին, առավել ևս՝ մարմնական վնասվածք ստացած անձանց։ Հետևաբար, եթե որևէ մեկը փորձել է տուժողին խորհուրդ տալ, թե ինչ ցուցմունք տա, դա բացարձակապես ոչ մի կերպ չի կարող առնչվել Ռոբերտ Քոչարյանի գործին։


Տեսանյութից ակնհայտ է, որ նկարահանումը կատարվել է ամիսներ առաջ։ Հարց է առաջանում, ինչո՞ւ մինչ օրս ոստիկանությունը տեղեկություն չի հրապարակել այս գործի ընթացքի վերաբերյալ և արդյո՞ք որևէ մեկին մեղադրանք է առաջադրվել։ Դրա փոխարեն ոստիկանությունը պահել է այս նկարահանումը և այժմ օգտագործում է՝ որպես ճնշման գործիք դատարանի վրա։

Հարկ ենք համարում ընդգծել, որ առաջին անգամ չէ, երբ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական կարևոր որոշման հրապարակումից առաջ գործող իշխանությունները դիմում են նման մանիպուլյատիվ քայլերի։ Սա դատական իշխանության վրա ճնշում գործադրելու հերթական գործողությունն է»,-ասվում է պաշտպանական թիմի հայտարարության մեջ։

դիտվել է 424 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am