Ամենաքննարկված նախագծերի թոփ եռյակը

Փաստը գրում է. «Մի քանի տարի առաջ գործարկվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը։

Այստեղ պետական գերատեսչությունները ներկայացնում են իրենց կողմից այս կամ այն օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները, կազմակերպվում է հանրային քննարկում։

Ցանկացած մեկը կարող է հետևել նախագծի ընթացքին, քննարկումներին, անգամ մասնակցել դրանց՝ արտահայտելով սեփական կարծիքը։ Կայքում մինչ այս պահը տեղադրվել է 2013 նախագիծ, որից 34-ն այժմ քննարկման փուլում են։


Դրանք կայքում տեղադրվում են 15 օրից մինչև մեկ ամիս ժամկետով։ Հետաքրքիր է դիտարկել, թե հատկապես որ նախագծերն են ամենաքննարկվածները։

Այս պահին դրանք երեքն են: Լայնորեն քննարկվեց ու քննադատվեց ֆինանսների նախարարության ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Միայն հանրային քննարկման հարթակում քվեարկողների 92 տոկոսը դեմ է արտահայտվել նախագծին։

Նշենք, որ փաթեթով ներդրվում է միասնական եկամտային հարկի համակարգը, 2020-ից փոխվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը, աճելու է խաղային ոլորտի լիցենզիաների վճարը և այլն։

Հաջորդ ամենաքննարկված նախագծերից է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որով Առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջության՝ 4-6 տոկոսանոց հարկ սահմանել։

Մյուս նախագիծը վերաբերում էր վարորդներին։ Խոսքն աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը Հայաստանի տարածք արգելելու մասին էր։

Չնայած որ այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել դեռևս 2017-2018 թվականներին, սակայն այսօր էլ չի զիջում իր դիրքերը ամենաքննարկված նախագծերի «լավագույն» եռյակում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Հայաստանը եւ ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել. ՌԴ դեսպան Վարդան Ղուկասյանի մոտ մահվան հավանականությամբ ինֆարկտի առաջացման ռիսկ կա․պաշտպան Դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է տուգանքի բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. պաշտոնավարումը կասեցվել է Դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց․ կիրառվեց տնային կալանք (video) Ամո՛թ է, հազա՛ր ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան Պատասխան վահագն ալեքսանեան կոչեցեալ պղծախօսին Խոշոր սկանդալ․ Թրամփը կպլստա՞ (video) Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի․ Անուշ Պողոսյան Արա՛, դու ի՞նչ գործ ունես, եկել ես Եռաբլուր․ ազատամարտիկ (video) Պատմությունը կրկնվելու հատկություն ունի․ այսօրվա իրականությունն էլ դրա վկայությունն է․ Հայր Դերենիկ Հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար․ Արցախի ԱԺ Աննա Վարդապետյանը կգնա՞ Հայկ Սարգսյանի հետևից․․․ ի՞նչ ակնարկներ է անում Հայկ Սարգսյանը (video) ԼՂ առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո,ԵՄ-ն չի կարող անտեսել մարդու իրավունքների խախտումները Խաղաղության մրցանակ՝ Աբու Դաբիում, ցմահ դատավճիռներ՝ Բաքվում․ «եղբայրության» իրական գինը Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին #ՀԻՄԱ․ «Նիկոլն ամեն ինչ անում է՝ ժողովուրդը կատաղած իրենց լարի»․ ազատամարտիկ (video) Պուտինի խայտառակ սխալները Հայաստանի հետ կապված․ Անժելա Թովմասյան (video) Օմանում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Կոչ եմ անում համաշխարհային հայությանը կազմակերպվել և սկսել համախմբված պայքար Բաքվի դատավճռի դեմ Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խայտառակություն․ հաշվում ենք Նիկոլի փոսերն ու թալանը․ Արշակ Սարգսյան (video) Խայտառակություն․ հաշվում ենք Նիկոլի փոսերն ու թալանը․ Արշակ Սարգսյան (video) Երբ իրավական միջամտությունը սպառնում է հոգևոր ինքնավարությանը․ Տիրատուր քահանա Սարդարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am