Հակառակորդի զինուժի նման կուտակումներ չեն եղել. ՊՆ խոսնակ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, սակայն առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում դժվարացավ որևէ գնահատական տալ, միայն նշեց, որ վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չեն եղել: ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը եւս չցանկացավ ասել, թե ինչով է պայմանավորված թշնամու տեղաշարժը: araratnews.am
