Գերմանական սերիալ

«Ռուբեն Հայրապետյան եւ մյուսներ» վեճը, որը սպառնում է սերիալի վերածվել, դարձել է հանրային բուռն քննարկումների թեմա։ Այստեղ ե՛ւ բուռն էմոցիաներ կան, ե՛ւ հների ու նորերի բախում, ե՛ւ քրեաիրավական հետապնդում, ե՛ւ արժեքների բախում։ Նախկինները ոգեւորված են՝ վերջապես հայտնվեց մեկը, ով չի վախենում բանտ նստելուց, Սերժ Սարգսյանին գովելուց ու Նիկոլ Փաշինյանին փնովելուց, չի հրաժարվում իր նախկին կուսակիցներից եւ չի քծնում նորերին։ Այս ամենի դիմաց, իհարկե, հնարավոր է նա թանկ վճարի, բայց մի շրջանակի համար Նեմեց Ռուբոն այլեւս տղամարդկության, հավատարմության, համարձակության, պայքարի սիմվոլ է։ Մյուս կողմից՝ այս ամբողջ պատմության մեջ կա նաեւ քաղաքական պայքարի եւ ռեւանշի մաս։ Եթե Ռուբեն Հայրապետյանը «հաջողի»՝ նրան չձերբակալեն-չպատժեն, իսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում իշխանական թեկնածուն՝ Արմեն Մելիքբեկյանը չընտրվի, դա կլինի Հայրապետյանի եւ ՀՀԿ-ի փոքրիկ հաղթանակն ու Նիկոլ Փաշինյանի հերթական պարտությունը՝ ՏԻՄ ընտրություններից, հատկապես Կապանի ու Աբովյանի քաղաքապետերի պաշտոնների համար պայքարում կրած պարտությունից հետո։ Իհարկե, նորմալ երկրում նորմալ իշխանությունը չէր մարտնչի իքս քաղաքի քաղաքապետի կամ ինչ-որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար եւ կթողներ, որ այդ ընտրություններում հաղթի արժանավորը, այլ ոչ թե իշխանությունների դրածոն։ Բայց մենք նորմալ երկիր կոչվելուց դեռ շատ հեռու ենք, եւ իշխանությունների յուրաքանչյուր քայլ գալիս է ապացուցելու, որ գործ ունենք «ոչ մի թիզ թշնամուն» կարգախոսը որդեգրած քաղաքական խմբակի հետ, որն իր՝ «ընդդիմադիրի» կոմպլեքսներից ազատվելու համար ուզում է բոլոր աթոռներին միանձնյա նստել եւ ընդդիմության գոյությունը պարզապես չի հանդուրժում։

Արմինե Օհանյան

Hraparak.am

դիտվել է 330 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am