Ի՞նչ կենսագրություն ունեն ՀՖՖ նախագահի թեկնածուները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ձևավորվել է 1992 թվականին, ՀՖՖ-ի առաջին նախագահը եղել է Նիկոլայ Ղազարյանը: Ֆեդերացիան մինչ այժմ ունեցել է 5 նախագահ՝ Նիկոլայ Ղազարյանը, Արմեն Սարգսյանը, Սուրեն Աբրահամյանը, Ռուբեն Հայրապետյանը և Արթուր Վանեցյանը:

Ս.թ. դեկտեմբերի 23-ին ընտրվելու է ՀՖՖ գործկոմը, որից հետո ընտրվելու է ֆեդերացիայի նախագահ:

Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել են 3 թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանը, Խորեն Հովհաննիսյանը և Արմեն Մելիքբեկյանը:

Կենսագրական տվյալներ

Թովմաս Գրիգորյան

Թովմաս Գրիգորյանը ծնվել է 1973 թվականի մայիսի 19-ին Վանաձորում:

1980-1990 թվականներին սովորել է Սայաթ֊Նովայի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում:

Ավարտել է Երևանի պետական ագրարային համալսարանի «Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում» ֆակուլտետը, այնուհետև ստացել է մագիստրոսի որակավորում:

1991 թվականից զբաղվել է գործարարությամբ:

1999 թվականին հիմնադրել է «Թալգրիգ» ընկերությունը:

2002 թվականին հիմնադրել է «Թալգրիգ» ֆուտզալի ակումբը, որն երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն և Հայաստանը ներկայացրել է Ֆուտզալի չեմպիոնների լիգայի մրցաշարում: «Թալգրիգը,» առաջին էր հայկական ակումբներից, որը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի խմբային առաջին փուլը:

2004 թվականին Գրիգորյանը ընտրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ:

2006-2013 թվականներին հանդիսացել է «Կանանց և ֆուտզալի կոմիտեի» նախագահ:

2013 թվականից մինչ այժմ հանդիսանում է ՀՖՖ Ֆինանսական կոմիտեի նախագահ:

2016 թվականին հիմնադրել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան:

2017 թվականին իրականացրել է իր մանկության երազանքը և հիմնադրել « Լոռի» Ֆուտբոլային ակումբը: Այս կարճ ժամանակահատվածում «Լոռին» դարձել է ՀՀ Առաջին խմբի հաղթող, իսկ 2018 թվականին առաջին անգամ հանդես է եկել ՀՀ Գավաթի եզրափակիչ խաղում:

Թովմաս Գրիգորյանը ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդականն էր։

Նա նաև բազմաթիվ համալիրների սեփականատեր է, այդ թվում ՝ «Ջոս» ակումբի:

Խորեն Հովհաննիսյան

Ծնվել է 1955 թվականի հունվարի 10-ին Երևանում:

1976 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական Պետական ինստիտուտը:

1984 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

1982 թվականին եղել է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից (Իսպանիա):

1980 թվականին դարձել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

1976 թվականին դարձել է ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող:

1976 թվականին դարձել է ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր:

1975 թվականին դարձել է ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթակիր:

2004 թվականին ՈւԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդյունքում ճանաչվել է Հայաստանի 1954-2003թթ-ի լավագույն ֆուտբոլիստ:

2017-2019 թվականներին եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ և տնօրենների խորհրդի անդամ:

2019 թվականի հունիսի 11-ից հանդիսանում է «Ֆուտբոլային Ակումբ «Անի»» հասարակական կազմակերպության նախագահ:

Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի լեգենդներից է: Նա իր հարցազրույցներից մեկում, որպես առաջին հաջողություն, նշել է 1969 թվականին Վոլգոգրադում «Կաշվե գնդակ» համասովետական բակային մրցաշարում տարած հաղթանակը. «Սա իմ առաջին լուրջ հաջողությունն էր»,- ասել է նա:

1972 թվականից կատարել է իր մեծ քայլերը ֆուտբոլում: Մեկնարկը՝ «Արարատ-Բավարիա» հանդիպումն էր: 1979- թվականին իր խփած 17 գոլերով Խորեն Հովհաննիսյանը դարձել է ԽՍՀՄ-ի լավագույն ռմբարկուներից մեկը:

«Իմ ֆուտբոլային կյանքում ոչինչ չէի փոխի, ամեն ինչ կթողնեի նույնը: Ես հասել եմ ֆուտբոլային այն նպատակներին, որոնց հնարավոր է եղել: Երբեք չեմ մտածել, որ կգա մի օր ու կդառնամ 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ»,-ասել է Հովհաննիսյանը:

ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո Խորեն Հովհաննիսյանն ասել է. «Ֆուտբոլի ազգային հավաքականում և ֆեդերացիայում մշտապես վատ մթնոլորտ է եղել. ամեն ինչ պետք է անենք, որ վերջին խայտառակ պարտության պես էջ այլևս չունենանք»,-ասել է նա՝ նկատի ունենալով Իտալիայի հավաքականից Հայաստանի ազգային հավաքականի կրած պարտությունը՝ 9:1 հաշվով:

Արմեն Մելիքբեկյան

ՀՖՖ առաջին փոխնախագահ, ՀՖՖ գլխավոր քարտուղար

Ծնվել է 1980 թվականի մայիսի 10-ին:

1997-2002 թվականներին սովորել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:

2002-2005 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում:

2005-2010 թվականներին նույն համալսարանում դասավանդել է արտասահմանյան գրականություն:

1999-2000 թվականներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում որպես մարզական լրագրող, 2001-2002 թվականներին՝ dailyfootball.com և dailysoccer.com կայքերում որպես լրագրող և խմբագիր: 2003 թվականին համահիմնադրել և խմբագրել է footballtoday.ru կայքը:

2003-2013 թվականներին Հայաստանի հանրային հեռուստատեսությունում աշխատել է որպես մարզական վերլուծաբան, 2013֊2016 թվականերին՝ «Արմենիա» հեռուստատեսությունում:

2005-2008 թվականներին աշխատել է ՀՖՖ փոխտնօրենի պաշտոնում, 2006-2015 թվականներին հանդիսացել է ՈւԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ:

2018 թվականի սեպտեմբերի 22-ին ընտրվել է որպես ՀՖՖ Գործկոմի անդամ:

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո հայտնել է, որ ինքը լրիվ այլ ֆուտբոլի ֆեդերացիա է պատկերացնում, ունի ծրագրային կետ՝ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը. «Այս նախագծին բավականաչափ դրական են արձագանքել պրոֆեսիոնալ ակումբները»:

Արմեն Մելիքբեկյանն իր կենսագրական տվյալներում նշում է, որ բարեփոխումներ են արվել ֆեդերացիայում: Որպես գլխավոր ձեռքբերում՝ նա նշել է իսպանացի մասնագետ Մենդելեսի ու նրա երկու թիմակիցների հետ պայմանագրի ստորագրումը: Մենդելեսը ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենն է:

tert

դիտվել է 500 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները այսօր Շվեյցարիայում տեղի չեն ունենա. Reuters Այսօր ուկրաինական բանակը Եվրոպայի գլխավոր բանակն է․ Զելենսկի Իրանը 60 օրվա ընթացքում որևէ վճար չի գանձի Հորմուզի նեղուցում մատուցվող ծառայությունների համար․ Ազգային անվտանգության խորհուրդ Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Ազիզյան Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ» Գազամատակարարման ընդհատումներ կլինեն ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ. «Հրապարակ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ» «Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում». «Իրավունք» Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին. «Հրապարակ» Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել. «Հրապարակ» ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն. «Ժողովուրդ» Նիկոլի հետընտրական տվայտանքները. «Իրավունք» Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ» Բաքուն կոնգրես է անցկացնում բնակեցման օրակարգով. «Ժողովուրդ» Ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց Վարդևանյանի մանդատի հարցն արդեն քննարկվում է 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փամբակում գետն ընկած 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը Ձերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալը Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի ՀՕՊ համակարգ Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am