Հենց սա է պատճառը, որ քաղաքացիների շրջանում կասկածներ են առաջանում

«Փաշինյանի գլխավորած կառավարությունը շարունակում է երկրի բնակչությանը համոզել, թե տնտեսությունը զարգանում է հեղափոխական տեմպերով, սակայն քաղաքացիներին օրեցօր տեսանելի է դառնում, որ դրանք միայն հայտարարություններ են, և չնայած որոշակի դինամիկային՝ տնտեսության մեջ կտրուկ դրական փոփոխություններ չկան:

Թերևս չի օգտագործվում այն ամբողջ ներուժը, որ ունի տնտեսությունը արդյունքներ ապահովելու տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, կապիտալ ծախսերի թերակատարման մասին է:

Իսկ սա նշանակում է, որ կառավարությունն ունի ֆինանսական միջոցներ, որոնք չեն ծախսվել, սակայն դա չի խանգարում իշխանությանը գնալ նոր պարտք վերցնելու ճանապարհով: Այսպես, մինչև տարեվերջ կառավարությունը նախատեսում է 152 միլիոն դոլարի վարկ վերցնել։

Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի՝ այդ չափով վարկային պարտավորությունը պետությունը ստանձնում է բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար:

Դեկտեմբերի 12-ին ԱԺ-ում վավերացվեց միանգամից 4 վարկային համաձայնագիր, որոնցով Հայաստանը ստանալու է հետևյալ վարկերը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ 45,8 մլն եվրո, Վերականգնման վարկերի բանկից (KfW)՝ 40 մլն եվրո, Ասիական զարգացման բանկից՝ 9,1 մլն եվրո և 36,5 մլն եվրո:

Հարց է առաջ գալիս, եթե Փաշինյանը հայտարարում է, թե կառավարությունը գումարների խնդիր չունի, ապա ինչո՞ւ է այդպիսի մեծ չափով վարկային պարտավորություն ստանձնում:

Հենց սա է պատճառը, որ քաղաքացիների շրջանում կասկածներ են առաջանում, թե իրականում այնպես չէ, որ կառավարությունը ֆինանսների խնդիր չունի, այլ այդպես է ներկայացվում, որպեսզի հնարավոր լինի քարոզչության միջոցով որոշ ժամանակով կանխել բնակչության հիասթափությունը:

Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, վարկային համաձայնագրերի վավերացման ժամանակ բազմիցս քննադատել է ժամանակի իշխանություններին՝ պետության վրա հավելյալ ֆինանսական բեռ կուտակելու հետ կապված, սակայն այսօր նույն Փաշինյանը խոշորածավալ վարկեր վերցնելու մեջ ոչ մի խնդիր չի տեսնում:

Կառավարությունը թերևս նաև հաշվի չի առնում, որ տարեցտարի ավելանում են բյուջեից պետական պարտքի տոկոսավճարներին ուղղվող գումարները, որն իրոք լուրջ բեռ է դառնում պետության համար:

Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստացվում, որ ներկայումս Հայաստանը ստիպված է պարտքի տոկոսները մարելուն ավելի շատ գումար հատկացնել, քան առողջապահության ոլորտին, կրթությանն ու բազմաթիվ այլ ոլորտների։

Իսկ ինչպես բոլորս տեսնում ենք, նշված ոլորտներին հատկացվող գումարները լիովին անբավարար են: Այս տարվա հոկտեմբերին պետական պարտքի չափն արդեն հատեց 7 մլրդ դոլարի սահմանաչափը, և նախատեսվում է, որ 2020 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի արդեն 7,3 միլիարդ դոլար, եթե, իհարկե, կառավարությունը չգնա նոր վարկեր ներգրավելու ճանապարհով:

Լուրջ խնդիր է ստացված վարկային միջոցները նպատակային և թիրախավորված օգտագործելու հարցը՝ հատկապես այն պարագայում, երբ պարզվում է, որ այսօրվա իշխանությունների պաշտոնավարման ընթացքում էլ կոռուպցիոն ռիսկերը շարունակում են բարձր մնալ:

Բացի այդ, վարկային միջոցները պետք է օգտագործվեն այնպիսի ոլորտներում, որ հնարավոր լինի ստանալ մուլտիպլիկատիվ էֆեկտ, այլ ոչ թե այդ գումարները ծախսվեն կամ փոշիացվեն ինչ-որ ծրագրերում, որոնց նշանակությունը տնտեսական առումով շատ ցածր է, առավել ևս՝ սոսկ բյուջեի սպասարկման համար:

Ամեն դեպքում հանրությունը պետք է հնարավորություն ստանա վերահսկելու այն պրոցեսը, թե ինչպես են ծախսվում վարկային միջոցները, քանի որ դրանց մարումը հետագայում ընկնելու է իր ուսերին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1236 անգամ
Լրահոս
Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԱԹՍ-ները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնին ՄԱյն, ինչ գեներալները փչացրել են, զինվորները չեն կարող շտկել. նրանք պարզապես կդառնան Նեթանյահուի պատրանքների զոհը․ Ղալիբաֆ Ռոբերտ Քոչարյանը՝ արցախցի կնոջ վրա Փաշինյանի հարձակման մասին (video) Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել վճռականորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները ՈՒՂԻՂ․ «Զռա՛, զռա՛․․․ մեկ է՝ Երևանի թվերից սարսափած ես»․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի դոշին դեռևս չկերած պիցցայի կտոր է․ Արամ Հարությունյան (video) «Էդ կարտոշկի փոխարեն սա կոխեք աչքը»․ Արմեն Աշոտյան (video) Սերժ Սարգսյանի ուղիղ պատասխանը Փաշինյանի սպառնալիքին (video) Արցախցի կնոջ կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Լա՛վ, դու ինչքա՞ն չես սիրում քո ժողովրդին․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Լսե՛ք խոսքերս՝ Նիկոլը փախչելու է»․ Արամ Հարությունյան (video) «Ամբողջ կյանքում, Նիկո՛լ, սոված ես եղել․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ի՞նչ դեմք ունի Փաշինյանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի (video) «Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Ովքե՞ր են զոհվել․ Իրաքը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին և Իրանին ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 389 ԱԹՍ Լա՛վ լսեք՝ ի՞նչ է հանձնելու Նիկոլը վաղը․ Արթուր Խաչիկյան (video) Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց «Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ Այո՛, ՔՊ-ին ռադ լինելուն երկու ամիս է մնացել, խոսքերս ծանր են տարել․Հակոբ Ասլանյանը՝ Ալեն Սիմոնյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am