Ռուբեն Հայրապետյան. «Բուռնաշը սուտ մատնություն է արել». ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

Aravot.am-ը գրում է.ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը Ոստիկանությունն ուղարկել է Քննչական կոմիտե, որն արդեն այն վարույթ է ընդունել։

Տվյալ պահին այդ գործով Հայրապետյանը կարգավիճակ չունի։ Քրեական գործը հարուցվել է 4 տարբեր հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական անփութության։ «Երկիր Մեդիայի» եթերում «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ՀՖՖ նախկին նախագահն ասաց, որ ինքը պատահաբար է տեղեկացել նշյալ հոդվածների մասին. «Չգիտեմ, թե ինչ նկատի ունեն, որեւէ մեկը ոչ իմ, ոչ իմ աշխատակիցների հետ որեւէ բան չի խոսել, ուղղակի խուզարկության օրը փաստաբաններից ենք իմացել, թե ինչի մասին է խոսքը…Ես էլ ասում եմ՝ միգուցե անփութորեն ինչ-որ բաներ եղել են, բայց միտումնավոր չի եղել, ես չեմ համարում, որ տասնյակ միլիոններ ներդրած մարդը կարող է մեկ միլիոն դոլար չարաշահել»: Նաեւ հավելեց, որ իրեն դեռեւս չեն հարցաքննել: Մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում իրականացված շինարարության ընթացքում ծախսված գումարների մասով քննություն է իրականացվել, եւ իրավապահները բացահայտել են, որ 2010 սեպտեմբերի 6-ին` Հայաստան -Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, Հրազդան մարզադաշտում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, եւ այդ աշխատանքների համար ՀՀ պետբյուջեից ՀՖՖ-ին հատկացվել են գումարներ:

Սակայն, ըստ իրավապահների կողմից տարվող քննության վարկածի, հատկացված գումարի մի մասը նպատակին չի ծառայել: Ըստ նույն, աղբյուրի, իրավապահների կողմից տարվող քննության արդյունքներով մոտ 2,7 միլիոն դոլար է ծախսվել Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, որի մի մասը, ըստ ոստիկանության, յուրացվել է: «Պետբյուջեի՞ց»,-հաղորդման ժամանակ զարմացավ Ռուբեն Հայրապետյանը: «Ուղղակի ծիծաղելի է: Մեկ ամիս առաջ հայտարարություն եղավ Աղաբաբյան Աշոտի վերաբերյալ, որն իրեն Բուռնաշ է հռչակել: Այդ անձնավորությունը կեղծ մատնություն է արել»,-ասաց ՀՖՖ նախկին նախագահը եւ շեշտեց, որ եթե չապացուցվի, որ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունը, ուրեմն պետք է կեղծ մատնության համար քրեական գործ հարուցվի նրա դեմ: «Նա մեղադրել է ինձ այն բանի մեջ, որ ՈՒԵՖԱ-ն Հրազդան մարզադաշտին Իտալիայի խաղից առաջ գումարներ է հատկացրել, եւ ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի, եւ բոլորի ծիծաղն է գալիս, որ ՈՒԵՖԱ-ն երբեւէ որեւէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում: Աշխարհն էլ, որ շուռ գա, ՈՒԵՖԱ-ն, բացի իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից որեւէ մեկին գումար չի հատկացնում: 

դիտվել է 624 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am