Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի Սենատին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV և A Haber լրատվամիջոցների համատեղ հեռարձակման ուղիղ եթերում անդրադարձել է օրերս ԱՄՆ-ի Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Էրդողանի բնորոշմամբ՝ ամերիկյան կողմի այսպիսի գործողությունները պարզապես անհամատեղելի են իրենց դաշնակցային հարաբերությունների ոգու հետ և հակասում են Սիրիայի հարցում ձեռք բերված համաձայնությանը։

«Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ի ներքաղաքական բևեռացումները հետևանքներ են ունենում մեզ համար։ Նաև գիտակցում ենք, որ որոշ շրջանակներ որոշակի հարցեր շահարկման առարկա են դարձնում՝ Թրամփին նեղը գցելու համար»։

Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ի Կոնգրեսին հորդորել է վերջ դնել այն գործողություններին, որոնք հարիր չեն իրենց փոխհարաբերությունների բնույթին և էությանը։ Էրդողանը հարկ է համարել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար այն հետևանքները, որոնք կարող են ավելի վնասել երկկողմ հարաբերությունները։

«Մենք հիմա բացում ենք մեր զինուժի արխիվում առկա ավելի քան 1 մլն փաստաթուղթ,- հայտարարել է Էրդողանը։- Թող գան պատմաբաններն ու իրավաբանները և սկսեն ուսումնասիրել։ Ասում են, թե որոշակի քանակությամբ արխիվներ էլ կան ԱՄՆ-ում, մասնավորապես Հարվարդում, թող բացեն։ Ֆրանսիայում էլ կան, թող այնտեղ էլ բացեն։


Հայաստանում կա՞, թե չկա՞։ Թող բոլորն էլ բացեն իրենց արխիվները։ Թող պատմաբանների, իրավաբանների ու հնագետների հետազոտությունների առարկա դարձնեն։ Այդ ամենից հետո և արդյունքում նոր թող քաղաքական գործիչները իրենց եզրակացությունն անեն»։

ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևն Էրդողանը անվանել է «քաղաքական որոշում», «անարժեք», «հակաիրավական» և «անընդունելի»։

«Հիմա իրենք էլ են ասում, որ այդ որոշումը արժեքավոր ոչինչ չունի։ Անուններ հնչեցնելու կարիք չկա։ Մենք մեր վճռականության մեջ ենք մնում, իսկ նրանք երևի ջանք են թափում, որպեսզի ոմանց բավարարեն։ Եվ պարզ է, թե ինչու 100 տարի առաջ անցած-դարձածի մասին այսօր հանկարծ որոշումներ են կայացվում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում»։

Էրդողանը չի խուսափել թափանցիկ ակնարկներով ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքներ հնչեցնելուց։ Նա հիշել և հիշեցրել է Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների մասին։ Վերջիններիս թեման Էրդողանը համարել է Ամերիկայի խայտառակությունը։ Իսկ ֆրանսիացիներին մեղադրել է Ռուանդայում և Ալժիրում իրականացրած կոտորածների մեջ։

«Սենեգալում սրանք ստրկավաճառությամբ են զբաղվել։ Այդ մասին մենք դեռ տեղյակ կպահենք համաշխարհային հանրությանը։ Այդ մասին վկայող փաստաթղթեր կան մեր ձեռքում։ Եվ դրանք ոչ թե մեր պաշտպանությունն են, այլ կլինեն մեր հարձակումը։ Մենք կբացահայտենք, որ Արևմուտքի անցյալը ռասիզմի և գաղութատիրության պատմություն է»։

Թուրքիայի նախագահը նաև խոսել է Ինջիրլիքի և Քյուրջեքի ռազմաբազաների հնարավոր փակման մասին՝ շեշտելով, որ եթե հարկ լինի, ապա անվարան կփակեն դրանք՝ ելնելով վերաբերմունքի փոխադարձությունից։

Ըստ նրա՝ Թուրքիան ցեղային պետություն չէ։ Եվ կարծում է, որ 780.000քկմ և ավելի քան 2.000 տարվա պատմություն ունեցողի հետ այդպես վարվելը այնպիսի բան չէ, որը կմնա անպատասխան։

«Մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք,- հարցադրումով եզրափակել է իր խոսքը Էրդողանը։ – Մի՞թե մենք միասին չենք ՆԱՏՕ-ում: Արածներն ի՞նչ են։ Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել ռազմավարական գործընկերության մեջ: Դե եթե նման կերպ շարունակվի, ապա անկասկած մենք էլ կտանք մեր պատասխանը»։

դիտվել է 557 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am