Սա տեղի է ունենում մեր օրերում, համաշխարհային ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի գերքաղաքականացվածությունը չշրջանցեց նաև իրավունքն ու իրավաբանությունը։
Իշխանափոխությունից հետո ՀՀ իրավապահ մարմինները հարուցել են հարյուրավոր քրեական գործեր, որոնցից և ոչ մեկը առայժմ չի հանգել իրավական և տրամաբանական հանգուցակետին, այն է, չկան օրինական ուժի մեջ մտած և ապացուցված հանցագործություններ։
Մեծ թվով քրեական գործերի քննությունը նախաքննական մարմինները, հսկողություն իրականացնող դատախազների լուռ համաձայնությամբ և, որ ավելի մտահոգիչ է, անմիջական մասնակցությամբ, իրականացվում են հանրային, քաղաքական և պետական գործիչների նկատմամբ առերևույթ քաղաքական փաթեթավորմամբ ու հրահանգավորմամբ։ Դրա վառ վկայությունն են ուղղակի ապացույցների բացակայության և կորզված ցուցմունքների վրա հանրային լայն ճանաչում ունեցող անձանց առաջադրված մեղադրանքները, որով այօրվա քաղաքական իշխանությունները փորձում են հիմնավորել իրենց կողմից բազմիցս հնչեցված քաղաքական մեղադրանքներն ու գնահատականները։
Եթե մասնագիտությամբ ոչ իրավաբան քաղաքական և պետական գործիչների պարագայում դա դեռ կարող է ստանալ կենսունակություն, ապա պրոֆեսիոնալ իրավաբանների նկատմամբ այս մոտեցումը ուղղակի զավեշտալի է։
Մասնավորապես, վերը նշվածի ցայտուն օրինակ է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Կոստանյանին առաջադրված մեղադրանքը, ապա նրան Հայաստան վերադառնալու համար 48 ժամ տրամադրելը, նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը, զուտ իրավական տեսակետից, առնվազն տարակուսանք է առաջացնում հենց միայն այն պատճառով, որ նախաքննական մարմինը, իմանալով նրա գտնվելու վայրը, իրավունք չուներ նրա նկատմամբ հետախուզում հայտարարել։
Հաջորդ զարմանահրաշ երևույթը այս մեղադրանքում այն է, որ Գևորգ Կոստանյանին մեղադրում են պաշտոնեական կեղծիք կատարելու հրահանգ տալու մեջ այն պայմաններում, երբ նա, ի պաշտոնե, իրավունք չուներ տալ նման հրահանգներ: Ավելին, անձը, ում նա, ըստ մեղադրանքի, տվել է հրահանգներ, հերքում է այդ փաստը, իսկ պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք որևէ անձի ներկայացված չէ։
Իրավաբանի բակալավրի դիպլոմ ունեցող ցանկացած անձ ուղղակի կժպտա, լսելով սա կամ առնվազն կկարծի, թե այս պատմությունը տեղի է ունեցել կամ միջին աֆրիկյան որևէ գաճաճ պետությունում, կամ էլ հատված է ինչ որ գիտաֆանտաստիկ ժանրի արկածային գրականությունից։
Սակայն սա տեղի է ունենում մեր օրերում, համաշխարհային ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանի Հանրապետությունում։
Այս պատմության վերջին ակորդը հարվածեց «ժողովրդի» դատարանը՝ բավարարելու նախաքննական մարմնի կողմից Կոստանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Կայացած իրավական համակարգում և՝ նախաքննական մարմնին, և՝ հսկող դատախազին, և՝ կալանք կիրառած դատավորի նկատմամբ անմիջապես կկիրարվեին ծառայողական և կարգապահական պատասխանատվության բոլոր հասանելի միջոցները։
Բայց դե «Նոր Հայաստանում» սա ճիշտ է, արդարացված, իրավաչափ և հիմնավոր, քանի որ բավարարում է ժողովրդի վարչապետի քաղաքական և հոգեբանական պահանջմունքները, որոնց, փաստացի, ստորադասվում են իրավունքն ու իրավաբանությունը, միտքն ու գաղափարը, և ամեն ինչ տեղավորվում է մեկ ամբողջական տրամաբանության մեջ, այն է. անել ամեն հնարավորը որ իշխանության համար վտանգ ներկայացնող անձիք չվերադառնան Հայաստան։
Սակայն պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունների կողմից որդեգրված այսպիսի քաղաքական, և հատկապես, իրավական վարքաբանության վտանգավորությունը նախևառաջ առաջինը հարվածելու է հենց իրենց:

Գրել է Արթուր Ղազինյանը

դիտվել է 1382 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am