Քքրդական կազմակերպությունը ստանձնել է Բուրսայում ահաբեկչության պատասխանատվությունը
«Միլլիյեթ» թերթի կայքը գրում է,որ Բուրսայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի հետ կապերով հայտնի «Քուրդիստանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Հիշեցնենք,որ Թուրքիայի Բուրսա նահանգում տեղի ժամանակով 17։26-ին՝ Կափալըչարշը շուկայի մուտքի մոտ՝ մզկիթից ոչ հեռո պայթյուն էր որոտացել, որի հետևանքով տուժել էր 23 մարդ։ Բուրսայի նահանգային վարչակազմի տվյալներով՝ պայթյունն իրականացրել է կին մահապարտը՝ պայթեցնելով ինքն իրեն։ Ենթադրվում է, որ նա 26 տարեկան էր, անդամակցել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը՝ PKK-ին։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ ահաբեկչության կազմակերպիչն «Իսլամական պետություն» խմբավորումն է։
