Եվս մեկ մահ.H1N1 վիրուսից մահացել է 23-ամյա երիտասարդ
H1N1 սուր շնչառական վարակի բարդացման հետեւանքով այսօր` հունվարի 15-ին, արձանագրվել է եւս մեկ մահ: Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 23-ամյա Գարիկ Սախոյանը: Վերջինը մանկական ուղեղային կաթված է ունեցել։ Նշենք, որ H1N1 սուր շնչառական վարակի հետեւանքով մահացածների թիվն այսպիսով հասավ 14-ի:
