Ուժգին հարված՝ ընդդեմ ռուս-թուրքական տանդեմի

Օրերս ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Սենատի սպառազինությունների հարցերով հանձնաժողովներում: Այստեղ կոչ արեցին Սպիտակ տանը ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման համար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Հիշյալ հանձնաժողովները պահանջեցին նաև արգելել ամերիկյան արտադրության F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային: Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումը սպառնալիք է համարվում F-35-ի ծրագրին: Բացի այդ հանձնաժողովները առաջարկել են արգելել Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի ռազմական համագործակցությունը:

ԱՄՆ-ն հնարավոր է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառի Ռուսաստանի հետ իրականացվող «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարի ծրագրերի պատճառով: ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար մտահոգիչ է Թուրքիայի` C-400 համակարգերի հետ կապված քայլերը և հավելել, որ շարունակում են Թուրքիայի հետ բանակցությունները ռուսական ՀՕՊ համակարգերի խնդրի լուծման շուրջ:

Երեկ, ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագծին՝ Ռուսաստանից С-400 համակարգերի գնման պատճառով: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է Կոնգրեսի կայքում:

Սահմանափակումներն առաջարկվում է մտցնել 2017 թ.-ի ամռանը ընդունված «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների կիրառմամբ հակազդելու մասին» օրենքի համաձայն: Օրինագիծը նախատեսում է Անկարային ամերիկյան զենքի վաճառքի սահմանափակում և պատժամիջոցների կիրառում պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նկատմամբ: Բացի այդ, առաջարկվում է սահմանափակումներ մտցնել Սիրիայում ռազմական գործողությունների համար թուրքական բանակին զենք մատակարարող երկրների նկատմամբ: Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի սենատի և ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն անհանգստություն էր հայտնել Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման վերաբերյալ: Նա նաև նշել էր, որ Անկարան հեռանում է ՆԱՏՕ-ից:

Ստացվում է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց օրինագիծը, որով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառվի՝ Ռուսաստանից С-400 համակարգերի գնման համար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ՝ Սիրիային օգնելու համար, գրում է РИА Новости գործակալությունը: Օրինագիծը նախատեսում է Անկարային ամերիկյան զենքի վաճառքի սահմանափակումն, ինչպես նաև պատժամիջոցների կիրառում պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նկատմամբ: Բացի այդ, առաջարկվում է սահմանափակումներ մտցնել Սիրիայում ռազմական գործողությունների համար թուրքական բանակին զենք մատակարարող երկրների նկատմամբ:

Փաստաթղթի ընդունումից հետո՝ պետքարտուղարը 30 օրվա ընթացքում Պենտագոնի և Ազգային հետախուզության գործակալության ղեկավարների հետ միասին պետք է Սենատին տրամադրի ռուսաստանցիների ցանկը, ովքեր օրենքի ընդունման պահին կամ դրանից հետո «դիտավորյալ արտահանել, տեղափոխել կամ այլ կերպ ֆինանսական, նյութական կամ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել Սիրիային, որը սիրիական կառավարության համար օգտակար է եղել պաշտպանական հոդվածները լուսաբանելու համար»: Ներկա պահին օրինագիծը պետք է հաստատվի Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո ստորագրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին քննարկումները չեն ազդի С-400-ների հարցով Անկարայի ծրագրերի վրա, նա կշարունակի այդ համակարգերի տեղադրումը, ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը։

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք նախկինում Թուրքիայի հարավում հակահրթիռային Patriot համակարգեր էին տեղադրել Անկարայի խնդրանքով, հետագայում հանել են դրանք այնտեղից։ «Մենք շատ ջանքեր ենք գործադրել, սակայն ստիպված ենք եղել գնել С-400-ները»,- նշել է նա։ Կալինը հավելել է, որ Թուրքիային ամերիկյան նորագույն F-35 ռմբարկուների մատակարարման թեման «վաղուց դուրս է եկել տեխնիկական կամ պաշտպանական հարթությունից, կոնգրեսականները այն ամբողջովին քաղաքականացրել եւ ներքին քաղաքականության գործիքի են վերածել»։
Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվի ռուսական С-400 համակարգերից հանուն ամերիկյան Patriot-ների: «Մենք չենք կարող հրաժարվել С-400-ից, որպեսզի գնենք Patriot-ը: Այս էջը փակ է: Բայց եթե ԱՄՆ-ն հարմար պայմաններ առաջարկի, մենք կգնենք նաև նրանց համակարգերը, որովհետև ցանկանում ենք ավելի բազմազան դարձնել մեր ՀՕՊ համակարգերը»,-ասել է Էրդողանը: Թուրք առաջնորդի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ զարմանք էր արտահայտել, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, գնել է ռուսական С-400-ներ: «Ես պատասխանեցի՝ «Ես քեզնից պիտի հարցնե՞մ, թե ումից ինչ պիտի գնեմ»,- պատմել է Թուրքիայի նախագահը:

Վաշինգտոնն էլ իր դիրքորոշումն է պնդում. ԱՄՆ-ն կարծում է, որ Թուրքիան պետք է ազատվի ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերից, նշել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆմանը: «C-400-ների հարցում մեր դիրքորոշումը հետևյալն է՝ եթե Թուրքիան ցանկանում է վերադառնալ շարքեր, սկզբից պետք է ազատվի C-400-ներից: Սա չի նշանակում, որ նրանք կարող են դա փակ տեղում պահել, Թուրքիան պետք է ազատվի այդ զինատեսակից»,- ասել է Հոֆմանը ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ Պենտագոնը դեռևս չի տեսնում «ոչ մի նշան, որ նրանք (Թուրքիան) փոխել են իրենց ուղղությունը և ձգտում են շարժվել այլ ուղղությամբ»: Նախարարի օգնականը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անհանգստացած են Թուրքիայի կողմից C-400-ների գնման խնդրով և Թուրքիայի՝ հնարավոր հեռացումով F-35 կործանիչների ծրագրից, ինչպես նաև լրջորեն մտահոգված են Թուրքիայի ներխուժումով Սիրիայի տարածք: «Բայց մենք հուսով ենք համոզել և հասկացնել նրանց, որ նրանց համար առաջ շարժվելու ուղին աշխատանքն է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Դա ավելի լավ է, քան այլ ճանապարհով գնալը»,- ընդգծել է Հոֆմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2313 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am