Ես կանչեմ, դուք ձերբակալեք. Արա Վարդանյանին ձերբակալել են Նիկոլ Փաշինյանի ընդունարանից

Օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը մի ամաչելու աստիճան ուշագրավ տեղեկություն հայտնեց․ իրեն հանդիպման է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշանակված ժամին եղել է վարչապետի ընդունարանում, իսկ իրեն հենց այդտեղից ձերբակալել են։ Ինչով Փաշինյանը չարաշահել է իր հեղինակությունն ու կարգավիճակը՝ օգնելու իրավապահներին ձերբակալելու պատասխանատու պաշտոնյայի։ Այսինքն՝ կարծել են, թե Արա Վարդանյանը կխուսափի ներկայանալ ոստիկանություն, ու վարչապետի հետ «պասերով» որոշել են, որ եթե Փաշինյանը հրավիրի, ապա հիմնադրամի նախկին տնօրենի մտքով չի անցնի, որ իրեն կարող են ձերբակալել։ Բայց ախր, վարչապետը սոսկ անձ չէ, այլ՝ պետական ինստիտուտ, ու անկախ նրանից դու համակիրն ես նրա, թե թունդ քննադատը, պարտավոր ես հարգել այդ ինստիտուտը, քանի որ նրա գործունեությունից կամ անգործությունից է կախված քո և քո հայրենիքի ապրելակերպի բարելավումը կամ վատթարացումը։

Կնշանակի՝ ում էլ, որ հրավիրի վարչապետը, պարտավոր է գնալ հանդիպման, քանի որ նրա կարծիքը կարող է էական նշանակություն ունենալ այս կամ այն հարցի կարգավորման համար։ Իսկ վարչապետին հարգողն ու հավատացողը ձերբակալվում է նրա ընդունարանում։ Այստեղ դժվար է չհիշել Չարլզ Բուկովսկու հայտնի խոսքերը․ «Եթե քեզ հաջողվել է խաբել մարդուն, դա չի նշանակում, որ նա հիմար է, այլ, որ վստահել է քեզ ավելի շատ, քան արժանի ես»։ Պատկերացնո՞ւմ եք, այս արտառոց դեպքի մասին իմանալով շատերը կարող են վարչապետի հրավերն ուղղակի մերժել, ելնելով անվտանգության նկատառումներից, կամ առաջարկել այլ վայր, որտեղ հրավիրյալի համար ապահով կլինի, իսկ վարչապետը երդում-կրակն ընկնի, թե այս անգամ կալանավորելու հարց չկա, հավատացեք։

Մեր թշնամի պետությունը, որ ամեն օր կրակում է մեզ վրա, եթե հրավիրում է մեր քաղաքացիներին, ապա բավական հաճախ է պատահել, որ տարբեր կարգի ներկայացուցչական պատվիրակություններ են այցելել Ադրբեջան, անգամ տարբեր ֆորումներում քննադատաբար հանդես եկել այդ երկրի կողմից վարվող քաղաքականության պատճառով, ու անվտանգ վերադարձել Հայաստան։ Այո՛, վստահ են եղել, որ անգամ նենգ թշնամին կհարգի իր հանձնառությունը, քանի որ դա պատվի հարց է։

Ընդունված է համարել, որ հիվանդանոցների ու շտապօգնության մեքենաների տանիքին խաչ են նկարում առաջին հերթին այն բանի համար, որ թշնամու ավիացիան չռմբակոծի հիվանդներին։ Թշնամին, որ ռումբերը բերել է թափելու գլխիդ, այդ թվում խաղաղ բնակչության գլխին, բայց նրա համար էլ կան գրված ու չգրված օրենքներ, որ իր կռիվը հիվանդի հետ չէ, ու որքան էլ տարօրինակ հնչի մարդասպանն էլ պետք է լինի հումանիստ, հարգի բարոյական նորմերը։


Իսկ հիմա նայենք՝ ի՞նչ բարոյական նորմերով է առաջնորդվել վարչապետը, որ իր կարծիքով մեծ «շուստրիություն» է արել, թե ես կանչեմ, դուք ձերբակալեք, երևի օպերացիայի հաջող իրականացումից հետո էլ ուրախացած ժպտացել է, թե տեսաք՝ ինքն ինչ խելացի է ու խորամանկ։

Այս աստիճանի բարոյական անկումն ավելի մեծ վտանգ է երկրի համար, քան անգամ տնտեսական որոշ ցուցանիշների անկումը, քանի որ տնտեսությունը կարող է նաև դրանից հետո աճ արձանագրել, կամ էլ այդ ժամանակավոր անկումը կործանարար չլինել երկրի համար, բայց պետական այրի, երկրի թիվ մեկ պաշտոնյայի բարոյական անկումից հետո այլևս անհնար է բարձրանալ։ Ու զարմանալի է, որ այս արտառոց դեպքը համարժեք հանրային ուշադրության չարժանացավ։ Այս նյութապաշտ երկրում բարոյական արժեքները, որ արժեզրկված էին նախկինում գիտեինք, բայց այսպես արժեզրկված չեն եղել երբեք։

Ուղղակի հիշենք, որ Արա Վարդանյանին փուլային տարբերակով բռնել-բաց թողնելու գործընթացը սկսվել է դեռ անցյալ տարի հուլիսից, իսկ այն, որ նրան ձերբակալել են վարչապետի ընդունարանում նա հայտնեց միայն օրերս, այսինքն՝ Վարդանյանը չի փորձել այս դեպքը չարաշահելով իր համար դիվիդենտներ ստանալ, ուղղակի սուսուփուս կրել էր իր պատիժը կամ ավելի շուտ անազատության մեջ սպասել իր պատժին։

Ու որքան էլ փորձենք չհամեմատել մեր իրականության հետ Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» կատակերգության հայտնի խոսքերը․ «Իսկ ովքե՞ր են դատավորները», ակամայից հասկանում ես, որ ապրում ենք մի իսկական տխուր կատակերգություն, մեր կյանքը տնօրինում են «խելքից պատուհասներն» ու դատում են պոտենցիալ դատվողները։

Վարդգես Սարգսյան

tert.am

դիտվել է 800 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am